Logo

Հենց սկզբում՝ մի շարք ռեկորդներ․ ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային 7 խաղերի ամենահետաքրքիր ցուցանիշները

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 14.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով տեսանյութ scaled - Հենց սկզբում՝ մի շարք ռեկորդներ․ ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային 7 խաղերի ամենահետաքրքիր ցուցանիշները

ԵՎՐՈ-2020-ը թափ է հավաքում։ 52 խաղերից յոթն արդեն կայացել են։ A, B, C խմբերում առաջին տուրն ավարտվել է, D խմբում կայացել է մեկ խաղ։ VNews-ը ներկայացնում է մրցաշարի առաջին 7 հանդիպումների ամենահետաքրքիր ցուցանիշները։

Թուրքիա 0-3 Իտալիա

Ցուցանիշներ

ԵՎՐՈ-2020-ը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ դարձավ առաջին մրցաշարը, որի առաջին գնդակը խփվեց ինքնագոլով։ Թուրքիա – Իտալիա հանդիպման 53-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը Դոմինիկո Բերարդիի փոխանցումից հետո գրավեց սեփական դարպասը։ Նախորդ խոշոր մրցաշարը, որի առաջին գոլը ինքնագոլ էր եղել, աշխարհի 2014 թվականի առաջնությունն էր։ Այդ ժամանակ Բրազիլիա – Խորվաթիա բացման խաղում գնդակը սեփական դարպասն էր ուղարկել «պենտակամպեոնների» պաշտպան Մարսելոն։

Իտալիայի հավաքականը խոշոր մրցաշարում (ԵՎՐՈ, աշխարհի առաջնություն) Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում անցկացրեց 9-րդ հանդիպումը։ «Սկուադրա աձուրան» ոչ մի պարտություն չի կրել ու ոչ մի գնդակ բաց չի թողել այդ խաղերում։ Տարել է 7 հաղթանակ ու գրանցել է 2 ոչ-ոքի։

Italy 3-0 Turkey: Euro 2020 Player Ratings

Թուրքիայի հետ խաղի առաջին կեսում Իտալիան 14 հարված է կատարել։ Մրցակիցը ոչ մի հարված չի կատարել։ Սա հարվածների ամենամեծ տարբերությունն է Եվրոպայի առաջնությունում 2004 թվականի Նիդերլանդներ – Լատվիա խաղից հետո (առաջին կեսում՝ 16-1)։

«Սկուադրա աձուրայի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման թիմի մեկնարկային կազմում էր։ Խաղի օրը նա 22 տարեկան 106 օրական էր։ Դոնարուման դարձավ խոշոր մրցաշարերում (ԵՎՐՈ, աշխարհի առաջնություն) խաղացած իտալացի ամենաերիտասարդ դարպասապահը։

Թուրքիայի հավաքականը 7-րդ անգամ մասնակցեց խոշոր մրցաշարի բացման խաղին։ Նրանք պարտվել են բոլոր 7 խաղերում։

Սպասված նորամուտներ

Իտալիայի հավաքականի կազմում ԵՎՐՈ-ում նորամուտը նշեցին Ջանլուիջի Դոնարուման, Լեոնարդո Սպինացոլան, Ժորժինյոն, Դոմինիկո Բերարդին, Մանուել Լոկատելին, Բրայան Քրիստանտեն, Ջիովանի դի Լորենցոն, Նիկոլո Բարելան, Ֆեդերիկո Կիեզան և Անդրեա Բելոտին։

Ուելս 1-1 Շվեյցարիա

Ցուցանիշներ

Շվեյցարիայի հավաքականը պատմության մեջ հինգերորդ անգամ հանդիպեց բրիտանական երկրի հավաքականի հետ։ Նախորդ 4 դեպքերից միայն մեկում նրանք չէին պարտվել։ Դա 1996 թվականի Եվրոպայի առաջնության բացման հանդիպումն է եղել Անգլիայի հետ, որն ավարտվել էր 1-1 հաշվով։

Ջերդան Շաքիրին տպավորիչ արդյունավետություն ունի Շվեյցարիայի հավաքականի կազմում խոշոր մրցաշարերում։ 2014 թվականի աշխարհի առաջնությունից սկսած նա մասնակցություն է ունեցել ազգային թիմի խփած գոլերի 50 տոկոսում (գոլ, կամ գոլային փոխանցում)։ Բրայան Էմբոլոն հաշիվը բացեց հենց Շաքիրիի փոխանցումից հետո։

Wales 1-1 Switzerland: Kieffer Moore header secures point in Euro 2020 opener | Football News | Sky Sports

Կիֆեր Մուրը Ուելսի հավաքականի կազմում խփեց 6-րդ գնդակը։ Այդ գոլերից 4-ը նա խփել է գլխով։

Շվեյցարիայի հավաքականը երկրորդ խոշոր մրցաշարն անընդմեջ սկսեց 1-1 հաշվով ոչ-ոքիով։ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում նրանք առաջին խաղում ոչ-ոքի խաղացին Բրազիլիայի հետ։

Սպասված նորամուտը

Այս հանդիպման սպասված նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Դենիել Ջեյմսին է պատկանում։ Նրա համար սա առաջին խոշոր մրցաշարն է։

Դանիա 0-1 Ֆինլանդիա

Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցածը ամենասարսափելի բանն էր, որ տեսան երկրպագուներն այս ԵՎՐՈ-ում։ Փառք Աստծո, դանիացիների գլխավոր աստղի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Սակայն այս հանդիպման պարագայում ցուցանիշներն ու նորամուտները երկրորդական են դառնում։ Էրիկսենի վիճակը կայուն է, ու դա գլխավորն է։

Ցուցանիշներ

Ֆինլանդիայի հավաքականն անցկացրեց առաջին խաղը Եվրոպայի առաջնության պատմության մեջ։

Յոել Պոհյանպալոյի դիպուկ հարվածը խոշոր մրցաշարերում Ֆինլանդիայի հավաքականի առաջին գոլն էր։

131757938 346406946842217 9079604701968688107 n 960x776 - Հենց սկզբում՝ մի շարք ռեկորդներ․ ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային 7 խաղերի ամենահետաքրքիր ցուցանիշները

Սպասված նորամուտը

ԵՎՐՈ-ում իրենց նորամուտը նշեցին Ֆինլանդիայի հավաքականի բոլոր խաղացողները։ Ամենասպասվածն, իհարկե, հավաքականի առաջատարի՝ Տեմու Պուկիի նորամուտն էր։

May be an image of 13 people, people standing and grass

Նորից վերադառնալով Էրիկսենի հետ տեղի ունեցածին՝ հաստատենք, որ այս հանդիպման ու առհասարակ մրցաշարի գլխավոր հերոսները բժիշկներն են ու Դանիայի հավաքականի խաղացողները, ովքեր ամեն ինչ արեցին Քրիստիան Էրիկսենի կյանքը փրկելու համար։

Բելգիա 3-0 Ռուսաստան

Ցուցանիշներ

Ռոմելու Լուկակուն դուբլ գրանցեց այս խաղում։ Նա Բելգիայի հավաքականի կազմում անցկացրած վերջին 19 խաղերում ուղիղ մասնակցություն է ունեցել 26 գոլի (22 գոլ ու 4 գոլային փոխանցում)։

Lukaku scored and sent a message to Eriksen: 'Chris, I love you!' - Football Italia

Ռուսաստանի հավաքականը 2008 թվականից հետո առաջին անգամ պարտությամբ սկսեց Եվրոպայի առաջնությանը։ Այդ ժամանակ նրանք խմբային փուլում պարտվել էին մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Իսպանիային։

Սպասված նորամուտ

Բելգիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում նորամուտը նշեց Դեդրիկ Բոյատան։ Նա 30 տարեկան է։ Մեկնարկային կազմում Տոբի Ալդերվեյրելդի ու Յան Վերտոնգենի կողքին հենց նրան վստահեց Ռոբերտո Մարտինեսը։

Մեր ընտրանին

Անգլիա 1-0 Խորվաթիա

Ցուցանիշներ

Անգլիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով։

Պատմության մեջ երկրորդ անգամ Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ-ն սկսեց տնային հանդիպումով։ Առաջինը 1996 թվականի ԵՎՐՈ-ն էր, որն անցկացվում էր Անգլիայում։ Շվեյցարիայի դեմ բացման խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։ Այդ մրցաշարում Անգլիան հասել է կիսաեզրափակիչ։ Դա լավագույն արդյունքն է նրանց համար այս մրցաշարում։

England vs Croatia: Euro 2020 result and score after Raheem Sterling scores - as it happened - The Athletic

Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում Անգլիայի մեկնարկային կազմում չկար ոչ մի ֆուտբոլիստ «Լիվերպուլից» ու «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նախորդ անգամ առանց այս երկու ակումբների ներկայացուցիչների մեկնարկային կազմ Անգլիան ունեցել էր 1992 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի Ֆրանսիայի հետ խաղում։

Անգլիայի հավաքականը 10-րդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը։ Նրանք երբեք չեն խաղացել եզրափակիչում։

Թայրոն Մինգսը «Աստոն Վիլայի» առաջին խաղացողն է ներկայիս գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթից հետո, որը մեկնարկային կազմում սկսեց հանդիպումը Եվրոպայի առաջնությունում։ Սաութգեյթը 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը Գերմանիայի հետ խաղի մեկնարկային կազմում էր եղել։

Ջուդ Բելինգեմը Խորվաթիայի հավաքականի հետ խաղում դուրս եկավ փոխարինման 17 տարեկան 349 օրական հասակում։ Նա դարձավ Եվրոպայի առաջնության պատմության մեջ խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա անգլիացի ամենաերիտասարդ խաղացողն է, որը երբևէ խաղացել է խոշոր մրցաշարերում։

England's Jude Bellingham becomes youngest player to appear in Euro match - Sportsnet.ca

Սպասված նորամուտներ

Անգլիայի հավաքականի կազմում խոշոր մրցաշարում իրենց նորամուտը նշեցին Ֆիլ Ֆոդենը, Մեյսոն Մաունթը։ Այս խաղացողների հետ Անգլիան մեծ հույսեր է կապում այս մրցաշարում։

Ավստրիա 3-1 Հյուսիսային Մակեդոնիա

Ցուցանիշներ

Ավստրիայի հավաքականը առաջին հաղթանակը տարավ խոշոր մրցաշարում 1990 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում ԱՄՆ-ի հավաքականին հաղթելուց հետո։

Ստեֆան Լայները, որը բացեց Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման հաշիվը, ազգային թիմում խփեց իր երկրորդ գոլը։ Առաջինը ևս նույն մրցակցի դեմ էր։ Նրան գոլային փոխանցում կատարեց Մարսել Զաբիտցերը։ Նա ազգային թիմում նախորդ ասիստը ևս կատարել էր Հյուսային Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում։

austria 960x733 - Հենց սկզբում՝ մի շարք ռեկորդներ․ ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային 7 խաղերի ամենահետաքրքիր ցուցանիշները

Գորան Պանդևը 37 տարեկան 321 օրական հասակում գոլ խփեց Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենատարեց խաղացողը ավստրիացի Իվիցա Վաշտիչից հետո։ ԵՎՐՈ-2008-ում նա Լեհաստանին գոլ էր խփել 38 տարեկան 257 օրական հասակում։

SPORF on Twitter: "🇲🇰 37-year old Goran Pandev scores North Macedonia's 1st ever goal at a major tournament! #EURO2020 #AUT #MKD… "

ԵՎՐՈ-ում Ավստրիայի հավաքականը խփել է 5 գոլ, որոնցից 4-ը խփել են փոխարինման դուրս եկած խաղացողները։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Մայքլ Գրեգորիչն ու Մարկո Արնաուտովիչը նույնպես դուրս էին եկել փոխարինման։

Սպասված նորամուտ

20 տարի առաջ ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո Գորան Պանդևը առաջին անգամ առաջնորդեց իր թիմին խոշոր մրցաշարի խաղում ու նույնիսկ գոլ խփեց։ Ավելի սպասված նորամուտ գտնել բարդ է։ Տուրի մեկ այլ ռեկորդակիր՝ Ջուդ Բելինգեմի ծնվելու ժամանակ Պանդևն արդեն երկու տարի էր, ինչ խաղում էր իր երկրի թիմում։

Նիդերլանդներ 3-2 Ուկրաինա

Ցուցանիշներ

Սա առաջին հանդիպումն էր այս հավաքականների միջև խոշոր մրցաշարերում։ Նախորդ երկու հանդիպումները եղել էին ընկերական։ Նիդեռլանդները տարել էր մեկ հաղթանակ, մյուս խաղում գրանցվել էր ոչ-ոքի։

Նիդեռլանդների հավաքականի դարպասը Ուկրաինայի դեմ խաղում պաշտպանում էր Մարտեն Ստեկելեմբուրգը։ 38 տարեկան 264 օրական հասակում նա դարձավ երկրի ազգային թիմում ԵՎՐՈ-ում/աշխարհի առաջնությունում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը՝ շրջանցելով Էդվին վան դեր Սարին։

Stekelenburg da primato: il più anziano a giocare per l'Olanda un grande torneo | Goal.com

Ջորջինիո Վեյնալդումը խփեց Նիդերռանդների հավաքականի առաջին գոլը խոշոր մրցաշարում 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Հատկանշական է, որ Նիդերլանդների կազմում խոշոր մրցաշարում նախորդ գոլը ևս խփել էր Վեյնալդումը։

Ուկրաինայի հավաքականը մինչև Անդրեյ Յարմոլենկոյի գոլը կատարել էր 72 հարված Եվրոպայի առաջնություններում առանց գոլ խփելու։ Հաջորդ երկու հարվածներն ավարտվեցին դարպասի գրավմամբ։ Գոլերը խփվեցին 246 վայրկյանի տարբերությամբ։

BettingOdds on Twitter: "- 52': Wijnaldum - 58': Weghorst - 75': Yarmolenko - 79': Yaremchuk Ukraine have clawed their way back from 2-0 down to make it 2-2 against the Netherlands. Game

Առաջին կեսում 0-0 հաշվից հետո Նիդերռանդների ու Ուկրաինայի հավաքականների միջև կայացած հանդիպումը առաջինն էր Եվրոպայի առաջնության պատմության մեջ, որի երկրորդ կեսում խփվեց 5 գնդակ։

Սպասված նորամուտ

Ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլ առհասարակ խոշոր մրցաշարում իր նորամուտը նշեց նիդեռլանդական ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը՝ Ֆրենկի դե Յոնգը։ Նրանից շատ բան է կախված լինելու այս մրցաշարում։

Ծանոթացե՛ք ԵՎՐՈ 2020-ի բոլոր հավաքականներին այստեղ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա