Logo

Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Լեչեի» դեմ խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:06 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Mkhitaryan-Lechi

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Լեչեին»: Հռոմեացիների կազմում 46-րդ րոպեին Կառլես Պերեսի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագը 54-րդ րոպեին մասնակցել է «Ռոմայի» գոլային գրոհին, որը եզրափակել է Թեմի Աբրահամը: Այս դրվագում գոլային փոխանցումը գրանցվել էր Հենրիխի անվան դիմաց, սակայն հետագայում Ա Սերիայի պաշտոնական կայքում փոփոխություն է եղել. ասիստը գրանցվել է Նիկոլո Ձանիոլոյի հաշվին: 

81-րդ րոպեին Մխիթարյանն ի վերջո գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ օգնելով հաջողության հասնել ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովին:

SofaScore վիճակագրական ռեսուրսը Մխիթարյանի խաղը գնահատել է 7,3 միավոր: Խաղի ամենաբարձր գնահատականն ստացել է անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը՝ 8,5: Հայ կիսապաշտպանից բարձր գնահատական են ստացել նաև պաշտպան Մարաշ Կումբուլան (7,8), որը գոլի հեղինակ է դարձել, կիսապաշտպաններ Սերժիու Օլիվեյրան (7,7), Նիկոլո Ձանիոլոն (7,9) և հարձակվող Էլդոր Շոմուրոդովը (7,4):

Մխիթարյանի վիճակագրությունը.

Խաղային րոպե – 45
Գոլ – 0
Գոլային փոխանցում – 1
Գնդակին հպում – 47 անգամ 
Փոխանցումներ – 31(25-ը՝ ճշգրիտ, 81%)
Հարվածներ դեպի դարպասը – 3
Հարվածներ դարպասին – 0
Արգելափակված հարվածներ – 0
Խաբքեր – 4
Խախտումներ – 0
Իր նկատմամբ խախտումներ - 0

Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հարուստ կարիերան՝ 33 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա