Logo

Մխիթարյանը կարևոր պայման է առաջադրել «Ռոմայի» հետ բանակցություններում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:37 / 16.03.2022ՍՊՈՐՏ
Մխիթարյան-Ռոմա

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման համար սկսած բանակցություններում կարևոր պայման է առաջադրել՝ հայտնում է իտալական Corriere della Sera-ն:

Ինչպես հայտնում է իտալական պարբերականը, Հայաստանի հավաքականի նախկին ավագը ցանկանում է ստանալ տարեկան 4 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ, ինչքան վաստակում է ներկայումս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ կիսապաշտպանը կգնա աշխատավարձի զգալի կրճատման:

Ըստ աղբյուրի՝ «Ռոման» ցանկանում է Հենրիխի հետ կնքել 2 տարվա պայմանագիր:

Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը:

Հավելենք՝ 33-ամյա կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա