Logo

Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը «Սասուոլոյի» դեմ խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:45 / 14.02.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան -վիճակագրական տվյալներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Սասուոլոն» և «Ռոման» մարտական ոչ-ոքի (2:2)  են գրանցել: «Ռոմայի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: SofaScore վիճակագրական ռեսուրսը Մխիթարյանի խաղը գնահատել է 7,1 միավոր: Խաղի ամենաբարձր գնահատականը (7,7)  ստացել է «Ռոմայի» անգլիացի հարձակվող Տեմի Աբրահամը, որը խփել է իր թիմի առաջին գոլը: Մխիթարյանից բարձր գնահատական են ստացել նաև «Ռոմայի»  պաշտպան Մատիաս Վինյան՝ 7,3, «Սասուոլոյի»  դարպասապահ Անդրեա Կոնսիլյին և տանտերերի հարձակվող Համեդ Տրաորեն՝ 7,6:

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալները.

Խաղային րոպե - 90

Գոլ - 0

Գոլային փոխանցում - 0

Գնդակին հպումներ - 63

Փոխանցումներ - 46 (38-ը՝ ճշգրիտ(83 %))

Հարվածներ դարպասին - 0

Հարվածներ դեպի դարպասը - 1

Արգելափակված հարվածներ - 0

Խաբքեր - 6 (3-ը՝ հաջողված(50 %))

Խախտումներ - 0

Իր նկատմամբ խախտումներ - 0

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա