Logo

Հենրիխ Մխիթարյան․ «Իմ ցուցադրած խաղից երևում է, թե ինձ ինչպես եմ զգում «Ռոմայում»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.01.2021ՍՊՈՐՏ
henrikh mkhitaryan 2 - Հենրիխ Մխիթարյան․ «Իմ ցուցադրած խաղից երևում է, թե ինձ ինչպես եմ զգում «Ռոմայում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:49

-

-

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ին տված հարցազրույցում արցախյան պատերազմից բացի անդրադարձել է նաև «Ռոմայի» հետ նոր պայմանագրի, հռոմեացի երկրպագուների աջակցությանն ու այլ թեմաների։

Մանկության տարիներին սիրելի թիմ ունեի՞ք։

Շատ թիմերի մարզաշապիկ ունեի, բայց երբեք ֆանատ չեմ եղել։ Միայն երբ 10-12 տարեկան դարձա, սկսեցի երկրպագել «Արսենալին»։ Վենգերը թիմ ուներ, որում երիտասարդներ էին խաղում։ Երազում էին այնտեղ խաղալ և հասա դրան։

Ի՞նչ մտածեցիք, երբ նրանք ասացին, որ պետք է տեղափոխվեք «Ռոմա»։

Դա շանս էր ապացուցել, որ նախկինի պես կարող եմ լավ խաղալ։ «Ռոման» հավատաց ինձ։ Իմ ցուցադրած խաղից երևում է, որ ինձ այստեղ լավ եմ զգում։

Այսինքն երկարաձգելո՞ւ եք պայմանագրի ժամկետը։

Դեռ ժամանակ չի եղել զրուցել այդ մասին։ Մի քանի օր առաջ մրցում էինք «Ինտերի» հետ, իսկ առջևում «Լացիոն» է։

Ինչ-որ բան փոխվե՞լ է Ֆրիդկինների ժամանումից հետո («Ռոմայի» նոր սեփականատերեր-խմբ․)։

Ես միշտ սերտորեն կապված եմ եղել ակումբի հետ։ Այն, որ Պալոտան այստեղ չէր լինում, արդարացում չի կարող լինել մեզ համար։ Պետք է պատրաստ լինենք փոփոխությունների՝ լինի դա խաղաոճը, թե՝ ղեկավար կազմը։

Ի դեպ, նոր տակտիկայով թիմն ավելի միասնական է դարձել․․․

Այն մեզ ավելի մեծ վստահություն է հաղորդել։ Եթե դիտում եք, թե ինչպես ենք խաղում, կտեսնեք, որ ամեն ինչ միասին ենք անում։ Բայց ընդգծեմ, որ մարզիչը բոլորից լավ է հասկանում՝ հարկավո՞ր է փոխել խաղաոճը, թե՞ ոչ։

Ուրբաթ օրը մասնակցելու եք Ձեր առաջին հռոմեական դերբիին։ Հետազոտե՞լ եք դերբիի անցյալը։

Չեմ սիրում անցյալի խաղեր դիտել։ Լսել եմ, թե ինչպես են թիմակիցներս խոսում դերբիի մասին, բայց ֆուտբոլիստին խոսքեր հարկավոր չեն, որ հասկանա դերբիի նշանակությունը։ Մենք պատրաստ ենք կռվին։

Գիտե՞ք, որ երբ ժամանեցիք «Ռոմա», երկրպագուները Ձեր պատվին փոխեցին Ալ Բանոյի «Ֆելիչիտա» երգի բառերը։

Այո (ծիծաղում է-խմբ)։ Այստեղ ամեն օր լսում եմ։

Ինպիսի՞ն էիք պատկերացնում Ա սերիան։

Այն թերագնահատված է։ Անգլիայում ասում էին, որ Իտալիայի առաջնության մակարդակը կտրուկ ընկել է, բայց խաղամակարդակը չպետք է դատել միայն երկրպագուների թվով։ Այստեղ նաև խոտածածկերի բարձր որակ նկատեցի։

Ինչպես է Մխիթարյանը խաղում թոփ-թիմերի դեմ. հատուկ հաշվարկ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա