Logo

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 24.05.2020ՍՊՈՐՏ
0 GettyImages 687922492 - Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:01

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիշել էր, որ 3 տարի առաջ այս օրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթանակի էր հասել Եվրոպա լիգայում։Իսկ «կարմիր սատանաների» երկրպագուներն օգտվել են առիթից և սկսել ծաղրել «Արսենալի» ֆաներին։

«Ինչպիսի երեկո էր։ 2017-ին այս օրը մենք հաղթեցինք Եվրոպա լիգայում՝ եզրափակիչում հաղթելով «Այաքսին» 2:0 հաշվով»,-գրել էր Մխիթարյանը թվիթերյան իր էջում։

ՄՅՈւ-ի երկրպագուները ռեթվիթ են արել այս գրառումը ու ընդգծել այն փաստը, որ հայ ֆուտբոլիստը դեռ իրեն համարում է իրենցից մեկը։

«Ձեր ակումբի ֆուտբոլիստը մեզ դիմում է «մենք»։

«Նա ասաց «մենք հաղթեցինք», Մխիթարյանը դեռ սիրում է «Յունայթեդը»։

«Արսենալի» երկրպագուները սիրո՞ւմ են այս Մխիթարյանին»։

https://twitter.com/RiccHassani/status/1264503917951541249?s=20

«Նա դեռ պայմանագիր ո՞ւնի «Արսենալի» հետ»։

«Սկսում ենք ծաղրել «Արսենալին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա