Logo

Հենրիխ Մխիթարյանն Inter TV-ի եթերում հայերենով շնորհավորել է Սուրբ Զատիկը

19:05 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Inter TV-ի եթերում հայերենով շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

«Ուրախ Զատիկ մեզ բոլորիս»,- շնորհավորել է 34-ամյա ֆուտբոլիստը: Շնորհավորական խոսք է ասել նաև միլանյան գրանդի գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և 38 պաշտոնական խաղում խփել է 4 գոլ ու կատարել 1 ասիստ:

Իտալիայի առաջնության 29 տուրից հետո «Ինտերը» 51 միավորով 5-րդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 23 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա