Logo

Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.11.2021ՍՊՈՐՏ
Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում - Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ չէ «Ռոմայում» իր կարգավիճակից և ձմռանը կարող է հեռանալ հռոմեական ակումբից:

Gol Digital-ի հաղորդմամբ՝ 32-ամյա հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»: Մխիթարյանն անդալուզյան ակումբի մարզական տնօրեն Մոնչիի ուշադրության կենտրոնում է:

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին նույնպես հետաքրքրում է Մխիթարյանին թիմ հրավիրելու տարբերակը: Իսպանացի մասնագետն արդեն գիտի, թե Մխիթարյանն ինչ դիրք է զբաղեցնելու խաղադաշտում:

Իտալական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ Մխիթարյանի՝ «Ռոմայից» հեռանալու ցանկության վերաբերյալ տեղեկությունից հետո հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Միլանը»:

Տեղեկություն կար նաև, թե Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը», սակայն այս լուրը հերքել է ակումբի մամուլի ծառայության ղեկավարը՝ ասելով՝ «հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստի ծառայություններով»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա