Logo

Անրին կրկին պաշտպանել է Մեսիին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:55 / 21.03.2022ՍՊՈՐՏ
Թիերի Անրի-Մեսի

«Բարսելոնայի» նախկին խաղացող Թիերի Անրին պաշտպանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիին, որի ցուցադրած խաղը դժգոհության ալիք է բարձրացրել փարիզցիների երկրպագուների շրջանում:

«Անցյալ շաբաթ ՊՍԺ-ի երկրպագուները սուլեցին Մեսիին: Ինչպե՞ս կարող եք սուլել պատմության լավագույնին՝ տղային, որը գլխավորում է Լիգա 1-ի լավագույն ասիստենտների ցուցակը:

Այսօր առանց Մեսիի թիմը ոչինչ չի կարող ստեղծել»,- Անրիի խոսքը մեջբերում է Amazon Prime-ը:

Անրին և Մեսին 2007-2010 թվականներին միասին հանդես են եկել կատալոնական «Բարսելոնայում»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա