Logo

«Հերտան» հաղթեց «Լիվերպուլին», խաղում գրանցվեց 7 գոլ (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.07.2021ՍՊՈՐՏ

Բեռլինի «Հերտան» ու անգլիական «Լիվերպուլն» ընկերական հանդիպում անցկացրին Ավստրիայում: Խաղն ավարտվեց Գերմանիայի մայրաքաղաքային ակումբի՝ 4-3 հաշվով հաղթանակով:

«Հերտայի» կազմում գոլով աչքի ընկան Ասկասիբարը, Սերդարը, դուբլ ձևակերպեց Յովետիչը: «Լիվերպուլի» կազմում գոլի հեղինակ դարձան Մանեն, Մինամինոն ու Օքսլեյդ-Չեմբերլենը:

Երկար դադարից հետո «Լիվերպուլի» հայտացուցակում էր հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Նա մասնակցեց խաղին՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա