Logo

ՀՖՖ Գործկոմի անդամները

14:56 / 28.12.2022Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում դեկտեմբերի 28-ին անցկացվում է ՀՖՖ-ի 23-րդ հերթական ժողովը։ Օրակարգային հարցերից է Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը:

ՀՖՖ Անդամների կողմից առաջադրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի 15 թեկնածու, որոնցից 14-ի թեկնածությունը հաստատվել է:

Քվեարկությամբ ՀՖՖ Գործկոմի անդամ ընտրվեցին 8 անձինք, իսկ 9-րդ անդամի ընտրության համար հայտարարվեց երկրորդ փուլ։ Երկրորդ փուլի արդյունքում ՀՖՖ Գործկոմի անդամ ընտրվեց նաև «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի կողմից առաջադրված Վլադիկ Առաքելյանը, որը քվեարկությամբ առաջ անցավ իր որդուց՝ Կիմ Առաքելյանից («Փյունիկ ՖԱ»): Սակայն ժողովի ընթացքում Վլադիկ Առաքելյանն ինքնաբացարկ հայտնեց՝ հայտարարելով, որ հրաժարվում է։ Ըստ կանոնակարգի՝ Գործկոմի վերջին անդամի ընտրության համար կնշանակվի նոր օր։

ՀՖՖ Գործկոմի անդամ են ընտրվել

Ադամյան Անդրանիկ Աշոտի («Կումայրի ՖԱ» ՀԿ) - 17 քվե

Ղարաբաղցյան Տիգրան Ռուբենի («Արարատ ՖԱ» Հ/Ձ) - 20 քվե

Նավոյան Բագրատ Սուրենի («Ալաշկերտ ՖԱ» ՀԿ) - 17 քվե

Նիկողոսյան Արմեն Վոլոդյայի («Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Երևան ՖԱ» ՀԿ, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ) - 18 քվե

Շաբոյան Կարեն Նշանի («Օնոր» ՍՊԸ) - 17 քվե

Սահակյան Արթուր Ռազմիկի («Նոա ՖԱ» ՀԿ) - 18 քվե

Սարգսյան Դավիթ Տիգրանի («Վան ՖԱ» ՀԿ) - 15 քվե

Վիրաբյան Տիգրան Գևորգի («Շիրակ ՖԱ» ՀԿ) - 15 քվե

ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է կին լինեն, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրվել են միայն 3 կին թեկնածուներ՝ Հասմիկ Ղարիբյանը, Գոհար Նավասարդյանը և Քնարիկ Գրիգորյանը, վերջիններս առանց քվեարկության ընդգրկվեցին Գործադիր կոմիտեի կազմում: 

ՀՖՖ Ընտրական կոմիտեն իրականացրել է Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրվելու իրավունքի և համապատասխանելիության ստուգում։ Արդյունքում կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-ի ա) ենթակետը, կայացրել է որոշում՝ «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մարգարյանին թեկնածուների պաշտոնական ցանկում չներառելու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա