Logo

ՀՖՖ-ի հայտարարությունը «Սևանի»՝ «Ալաշկերտի» դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.11.2021Հայկական ֆուտբոլ
ՀՖՖ ի հայտարարությունը Սևանի՝ Ալաշկերտի դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ - ՀՖՖ-ի հայտարարությունը «Սևանի»՝ «Ալաշկերտի» դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» դեմ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր նախատեսված խաղին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել տեղի ունեցածի վերաբերյալ:

«VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:

Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Սևանը» հայտարարել էր, որ «պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»:

Խաղի մեկնարկը նշանակված էր 14:00-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա