Logo

ՀՖՖ-ն հրաժարվել է մեկնաբանել Զախարյանի՝ հայկական անձնագիր ստանալու մասին տեղեկությունը

15:32 / 17.11.2022ՍՊՈՐՏ
Արսեն Զախարյան-անձնագիր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մտադիր է հայկական անձնագիր ստանալ։

«Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականում ելույթ ունեցող խաղացողի մասին տեղեկությունները»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար մտադիր է դեկտեմբերին ստանալ հայկական անձնագիր:

Հիշեցնենք, որ Զախարյանը 2021 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Ռուսաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է չորս հանդիպման: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել երեք գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա