Logo

ՀՖՖ-ն ու «Ուրարտուն» շնորհավորել են Արաս Օզբիլիսին (ֆոտո)

12:04 / 09.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ Արաս Օզբիլիսը մարտի 9-ին նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և երևանյան ակումբը շնորհավորել են կիսապաշտպանին:

Արաս Օզբիլիսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Օզբիլիսը կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսում», խաղացել է նաև Մոսկվայի «Սպարտակում», Կրասնոդարի «Կուբանում», իսպանական «Ռայո Վալեկանոյում», Ստամբուլի «Բեշիքթաշում», Տիրասպոլի «Շերիֆում» ու հոլանդական «Վիլլեմ Երկրորդում», իսկ այս մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Երևանի «Փյունիկում»։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն ակումբային մակարդակում մասնակցել է 13 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա