Logo

Հիգուային. «Կարող էի տեղափոխվել «Արսենալ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:23 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Gonzalo Higuaín

Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գոնսալո Հիգուայինը, որն այժմ խաղում է Մայամիի «Ինտերում», հիշել է իր՝ Լոնդոնի «Արսենալ» ձախողված տրանսֆերը:

«Կար մի պահ, որ ես կարող էի տեղափոխվել «Արսենալ»: Տրանսֆերի իրականացումը մոտ էր, բայց ես հայտնվեցի «Նապոլիում»։

«Զինագործներն» ասացին, որ ես շատ թանկ արժեմ, թեպետ նրանք այդ ժամանակ մեծ գումարով ձեռք բերեցին Մեսութ Օզիլին»,- հարձակվողի խոսքն է մեջբերում TyC Sports-ը։

Բացի «Ռեալից», Եվրոպայում արգենտինացի ռմբարկուն խաղացել է նաև իտալական «Նապոլիում»,«Յուվենտուսում», «Միլանում» և անգլիական «Չելսիում»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա