Logo

Հիգուայինն ընտրություն է կատարել Ռոնալդուի և Մեսիի միջև

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:37 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

Մայամիի «Ինտերի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը համեմատել է Լիոնել Մեսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը Լեոյի հետ խաղացել է Արգենտինայի հավաքականում, Կրիշտիանուի հետ՝ «Ռեալում» և «Յուվենտուսում»:

«Այն եզակի ֆուտբոլիստներից եմ, որոնք խաղացել են թե՛ Մեսիի հետ, թե՛ Ռոնալդուի: Կարող եմ ասել՝ երկուսն էլ ֆենոմենալ են, սակայն, եթե ընտրություն կատարեի, կգերադասեի Մեսիին»,- Հիգուայինի խոսքը մեջբերում է La Nacion-ը:

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Հիգուայինը բարձր արդյունավետությամբ աչքի չի ընկնում. արգենտինացին անցկացրած 10 խաղում խփել է ընդամենը 2 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա