Logo

Հիգուային. «Նա արժանի է «Ոսկե գնդակին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:30 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

Մայամիի «Ինտերի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»։

«Ես 19 տարեկանից գիտեմ Բենզեմային։ «Ռեալում» մենք մրցակցում էինք, բայց մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես զարմացած չեմ, որ նա հիմա աշխարհի լավագույն հարձակվողն է։

Նա արժանի է «Ոսկե գնդակին»,- Հիգուայինի խոսքն է հաղորդում La Nacion-ը։

Արգենտինացի հարձակվողը «Ռեալում» խաղացել է 2007-ից 2013 թվականներին, իսկ Բենզեման՝ 2009 թվականից առ այսօր։

2021/22 մրցաշրջանում Բենզեման բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա