Logo

Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 24.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1526 1 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/21 թվականների մրցաշրջանը։ «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն։ Մանչեսթերյան մյուս թիմը՝ «Յունայթեդը» առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում։ Լավագույն քառյակում էին նաև «Լիվերպուլն» ու «Չելսին», որոնք նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Լեսթերն» ու «Վեսթ Հեմը» գալիք մրցաշրջանում կխաղան Եվրոպա լիգայում, իսկ «Տոտենհեմը» ուղևորվեց Կոնֆերենցիաների գավաթ։ VNews-ը շարունակում է հավաքել թոփ առաջնությունների տարվա խորհրդանշական հավաքականները: Բացահայտենք Պրեմիեր լիգայի տարվա հերոսներին:

Էդուար Մենդի

Chelsea keeper Edouard Mendy explains how he can reach Thibaut Courtois class 960x504 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

«Չելսին» մրցաշրջանի մեկնարկում գնեց սենեգալցի դարպասապահի տրանսֆերը՝ նպատակ ունենալով ուժեղացնել դարպասապահի դիրքը։ Կեպա Արիսաբալագայի՝ աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահի խաղը, մեղմ ասած, վստահություն չէր ներշնչում։ Մենդին եկավ ու միանգամից խլեց   իսպանացի դարպասապահի տեղը մեկնարկային կազմում։ Մենդին ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» գլխավոր ֆիգուրներից էր։ Անցկացրած 31 խաղերում նա 16 «չոր» հանդիպում է անցկացրել, 25 գնդակ ընդունել սեփական դարպասը։ Նրա ակտիվում 57 սեյվ կա, որոնցից 1-ը 11-մետրանոցից։ Մենդիի սխալից հետո «Չելսին» մեկ գնդակ է բաց թողել։ Չոր հանդիպումներով Մենդիից առաջ է միայն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը։ Նա 36 խաղից 19-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Հենց նրան էլ տրվեց «ոսկե ձեռնոցը»։ Եթե համեմատենք երկու թիմերի պաշտպանությունները, ապա հանուն արդարության պետք է փաստենք, որ «Մանչեսթեր Սիթիում» Դիաշ-Սթոունզ զույգն անհամեմատ ավելի ուժեղ մրցաշրջան անցկացրեց, քան «Չելսիում» Ռուդիգեր-Սիլվա զույգը։ Էդուար Մենդին անկասկած կատարեց իր առջև դրված խնդիրն ու լավագույններից մեկն էր դարպասապահի դիրքում՝ ընթացիկ մրցաշրջանում։ Հաշվի առնելով նրա առջև դրված խնդիրները և այն, թե որքանով փոխվեց «Չելսիի» խաղը այդ դիրքում նրա գալուց հետո, այս մրցաշրջանում ընտրությունը կանգ առավ հենց Մենդիի վրա, այլ ոչ թե Էդերսոնի։

Լյուկ Շոու

shaw - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Շոուն «Մանչեսթեր Յունայթեդի» այս մրցաշրջանի լավագույն խաղացողներից էր։ Պատահական չէ, որ ակումբի ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում հենց նա ճանաչվեց թիմի լավագույն խաղացողն այս մրցաշրջանում։ Սա թերևս ամենամեծ գնահատականն է: Անգլիացի խաղացողի համար սա առաջին հերթին էմոցիոնալ մրցաշրջան էր։ Նրա դիրքում «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց Ալեքս Տելեսին։ Ենթադրվում էր, որ նոր մրցաշրջանում հենց «Պորտուի» նախկին պաշտպանը կխաղա պաշտպանության ձախ եզրում։ Բայց Շոուն այս մրցաշրջանում այնպես ավելացրեց, որ Սուլշերին այլ ընտրության տարբերակ չէր մնում, քան նրան դարձնել մեկնարկային կազմի անփոխարինելի խաղացող։ Խաղային այս դիրքում Շոուն անկասկած լավագույնն էր Պրեմիեր լիգայի այս խաղարկությունում։

Ռուբեն Դիաշ

ruben dias manchester city pmbtmz66ofbr1360ayzoh74t5 960x540 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Պրեմիեր լիգայի այս տարվա գլխավոր հայտնությունը Ռուբեն Դիաշն է, ու այստեղ պարզապես երկրորդ կարծիք լինել չի կարող։ Անցկացնելով առաջին մրցաշրջանը մեծ ինտենսիվություն պահանջող լիգայում՝ «Բենֆիկայի» նախկին խաղացողը ուղղակի գերազանցեց բոլորի սպասելիքները։ Եթե Կոմպանիի հեռանալուց հետո հարց էր առաջանում, թե ով կարող է լինել «Սիթիի» պաշտպանության առաջատարը, ապա հիմա, կարծես թե, այդ հարցի պատասխանը կա։ Դիաշի մասնակցությամբ 32 խաղերում «Ման Սիթին» 15 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։ Դիաշի տպավորիչ խաղի մասին խոսում են թվերը։ 135 անգամ նա գնդակ է խլել մրցակիցներից, 111 անգամ հաղթել է մենապայքարներում։ Երկրորդ հարկում հաղթել է 39 անգամ, 49 անգամ էլ գլխով հեռացրել է գնդակը՝ չեզոքացնելով վտանգը։ Հատկանշական է նաև պորտուգալացի խաղացողի կարգապահությունը դաշտում։ Լինելով կենտրոնական պաշտպան՝ նա ընդամենը 4 դեղին քարտ է ստացել ու ոչ մի հանդիպում բաց չի թողել որակազրկման պատճառով։

Մեր ընտրանին

Հարի Մագուայր

harry maguire manchester united 2019 20 e8mzag08cxdp1qkkedi2pb0he 960x540 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Պաշտպանության կենտրոնում մյուս ընտրությունը կանգ առավ Հարի Մագուայրի վրա։ «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպանը թիմի լավագույններից էր այս մրցաշրջանում։ 34 հանդիպում, որոնցից 13-ում «Մանչեսթեր Յունայթեդը» չոր հանդիպում անցկացրեց։ Մագուայրը, բացի պաշտպանությունից, բավականին արդյունավետ էր նաև հարձակվելիս։ Նա 2 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել։ Մրցակցի հետ մենամարտերում նա հաղթել է 203 անգամ։ Մագուայրի ցուցանիշները չափազանց տպավորիչ են երկրորդ հարկում։ 86 անգամ նա հեռացրել է գնդակը գլխով։ Օդային պայքարում մրցակիցներին հաղթել է 135 անգամ։ Սրանք իսկապես խոսուն թվեր են, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր խաղացող է Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Մրցաշրջանի եզրափակիչ հատվածում նա մի քանի հանդիպում բաց թողեց, որում անմիջապես երևաց «կարմիր սատանաների» պաշտպանությում առկա խնդիրները։

Ն’գոլո Կանտե

thomas tuchel and ngolo kante 1jcj4ggt1pz7l1st90ptmeilm7 960x540 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Կանտեն հիասքանչ մրցաշրջան անցկացրեց «Չելսիի» կազմում։ Պարզապես հնարավոր չէ պատկերացնել «կապույտների» դաշտի կենտրոնն առանց նրա։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում ֆրանսիացին զգալիորեն ավելացրեց իր խաղում։ Թոմաս Տուխելի գալուց հետո «Չելսիի» մոտ երկրորդ շնչառություն բացվեց։ Կանտեն մասնակցել է 30 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում, գոլ նա չի խփել այս մրցաշրջանում։ Կանտեն 194 անգամ շահել է դիրքը, 129 մենապայքարներում հաղթել է մրցակցին, 59 անգամ խափանել է մրցակցի գրոհները։ Առանց Կանտեի «Չելսիի» խաղը պատկերացնել հնարավոր չէ։ Նրա անսխալական խաղն ու զարմանալի կայունությունը լավագույններից մեկն են դարձնում նաև այս մրցաշրջանում։

Իլկայ Գյունդողան

97539 960x637 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Գյունդողանի կարիերայում սա, երևի թե, լավագույն մրցաշրջանն էր։ Գվարդիոլան այս տարի որոշակիորեն փոխեց նրա խաղային դիրքը՝ հնարավորություն տալով գործելով ավելի ազատ ու ավելի շատ միանալ գրոհներին։ Գյունդողանը բավականին առջևից էր գործում, ու դա արդյունք տալիս էր։ Առաջնության առաջին հատվածում կար մի պահ, երբ Գյունդողանը Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցանկում բարձր դիրք էր զբաղեցնում։ Նա այս մրցաշրջանում 16 գոլ է խփել, որն իր կարիերայի լավագույն ցուցանիշն է։ Այդ գոլերից 13-ը նա խփել է Պրեմիեր լիգայում։ Կարելի է վստահորեն ասել, որ Գվարդիոլան այս տարի նորովի բացահայտեց Գյունդողանին՝ տալով նրան հնարավորություն խաղալու ավելի բարձրից։ 13 գոլից բացի նա նաև երկու գոլային փոխանցում է կատարել։ Եթե խնդրեն թվել այն խաղացողներին, որոնք առանձնացել են «Մանչեսթեր Սիթիում» այս մրցաշրջանում, Գյունդողանը հաստատ առաջիններից մեկն է լինելու, ում անունը պետք է հնչի։

Կևին դե Բրույնե

1231481319.0 960x640 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» ամենակարևոր խաղացողն է: Մրցաշրջանի ընթացքում նրա բացակայության ժամանակ «քաղաքաբնակների» խաղը զգալի անկում ապրեց, իսկ երբ նա վերադարձավ, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Առանց դե Բրույնեի «Մանչեսթեր Սիթիի» խաղը պատկերացնել ուղղակի հնարավոր չէ։ Նա ուղիղ մասնակցություն է ունեցել թիմի 18 գոլերում։ Նա 6 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել։ Բոլոր մրցաշարերում ևս դե Բրույնեն թիմի գոլերում ամենաշատ մասնակցություն ունեցած ֆուտբոլիստն է։ Արդեն հիմա փորձագետները կարծում են, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակի և Բելգիայի հավաքականի՝ ԵՎՐՈ-ում հաջող մրցելույթների դեպքում դե Բրույնեն լինելու է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։ Նա անկասկած Պրեմիեր լիգայի տարվա խորհրդանշական կազմում է։

Ֆիլ Ֆոդեն

phil foden strikes at signal iduna park 14tt5yxzkypum1tfr37lv9xmir 960x540 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

«Մանչեսթեր Սիթիի» հերթական ու վերջին ներկայացուցիչը խորհրդանշական կազմում։ Ֆիլ Ֆոդենը 20 տարեկան է, բայց արդեն Պրեմիեր լիգայի նույնքան տիտղոս ունի, որքան «Փառքի սրահում» հայտնված Ֆրենկ Լեմպարդը։ Ֆոդենը այս մրցաշրջանում երկրորդ ֆուտբոլիստն է «Մանչեսթեր Սիթիում» դե Բրույնեից հետո, որն ամենաշատն է ուղիղ մասնակցություն ունեցել թիմի խփած գնդակներում։ Պրեմիեր լիգայում նա 9 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել։ Նրա գրանցած առաջընթացը ստիպում է մոռանալ այս դիրքում ոչ պակաս հաջող մրցաշրջան անցկացրած մյուս խաղացողներին ու հենց նրան ընդգրկել խորհրդանշական կազմում։ Ագուերոյի գնալուց հետո Ֆոդենը հնարավոր է վերցնի 10 համարի մարզաշապիկն ու էլ ավելի կարևոր պատասխանատվություն ստանձնի մանչեսթերյան ակումբում։ Մեկ բան ակնհայտ է․ «Սիթիի» ապագան հարձակվողական գծում ապահով ձեռքերում է։

Մեյսոն Մաունթ

1315721029.0 960x640 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Մաունթը ճանաչվել է «Չելսիի» տարվա խաղացող։ Նրան բացահայտեց Ֆրենկ Լեմպարդը, բայց Թոմաս Տուխելի գլխավորությամբ նա չդադարեց զարմացնել իր գերազանց խաղով։ Նա մասնակցել է 36 հանդիպման Պրեմիեր լիգայի այս խաղարկությունում, խփել 6 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։ Մաունթը մեծ արագություններ էր հաղորդում «Չելսիին» հարձակվելիս ու աշխուժացնում էր խաղը հարձակման գծում։ Նա 13 անգամ կարողացել է գոլային պահեր ստեղծել խաղընկերների համար։ Երիտասարդ անգլիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Չելսիի» ամենաշատ հանդիպման մասնակցած խաղացողն է։ Սա նաև խոսում է նրա ֆիզիկական կայուն մարզավիճակի մասին։

Բրունու Ֆերնանդեշ  

Bruno Fernandes 960x543 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հարցում միայն մեկ ափսոսանք կարող է ունենալ․ նա «Սպորտինգի» հետ չդարձավ Պորտուգալիայի չեմպիոն։ Մնացած հարցերում Բրունուն ու «մանկունյանցիները» շահեցին այս տրանսֆերից։ Հարձակման գծում ՄՅՈւ-ի խաղն ամբողջությամբ փոխվեց՝ պորտուգալացու գալուց ի վեր։ Նա իր թիմի լավագույն ռմբարկուն է ու լավագույն ասիստենտը (18 գոլ ու 12 գոլային փոխանցում)։ Բրունուն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ապացուցեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանց տրանսֆեր է կատարել։ Եթե Շոուն լավագույնն էր թիմակիցների համար, ապա Ֆերնանդեշին երկրորդ տարին անընդմեջ երկրպագուներն ընտրեցին տարվա լավագույն խաղացող։

Հարի Քեյն

189886695 331185598364352 711952451758264784 n 1 960x824 - Հին ու նոր դեմքեր․ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Հարի Քեյնը ամենահաստատուն տեղն ունի այս կազմում, քանի որ նա մրցաշարի լավագույն ռմբարկուն է ու լավագույն ասիստենտը։ Նա 23 գոլ է խփել ու 14 գոլային փոխանցում կատարել։ Նա այս ամենին հասել է մի թիմում, որը մեծ հաշվով ձախողեց մրցաշրջանը՝ նվաճելով միայն Կոնֆերենցիաների գավաթի ուղեգիր։ Քեյնը մտադիր է այս մրցաշրջանից հետո փոխել ակումբը, բայց նա չի պատրաստվում հեռանալ Պրեմիեր լիգայից։ Պատկերացրեք միայն թե ինչ կանի Քեյնը, երբ խաղա կազմով ավելի ուժեղ թիմում, քան «Տոտենհեմն» է։ Ի դեպ, նա արդեն ակնարկներ է անում՝ գովաբանելով օրինակ Կևին դե Բրույնեին։

Խորհրդանշական հավաքականը՝

Մենդի – Շոու, Դիաշ, Մագուայեր- Գյունդողան, Կանտե-Մաունթ, դե Բրույնե, Ֆոդեն-Բրունո Ֆերնանդեշ, Հարի Քեյն

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա