Logo

Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 06.04.2021Արվեստանոց
Capture1 - Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

Ստորև կներկայացնենք 5 գեղանկար, որոնցում պատկերված է Հիսուս Քրիստոսը:

«Խաչի կանգնեցում»,  Պիտեր Պաուլ Ռուբենս

The Elevation of the Cross

The Elevation of the Cross (Rubens) - Wikipedia

Ռուբենսը այս կտավը ստեղծել է Իտալիան լքելուց հետո՝ 1610-1611 թվականներին: Այն հստակորեն պատկերում է իտալական Վերածննդի և բարոկկո ոճի նկարիչներ Կարավաջոյի, Տիցիանի և Միքելանջելոյի ազդեցությունը Ռուբենսի վրա։ Բայց, նախ և առաջ, այս կտավը Ռուբենսին տալիս է իր ժամանակի նկարչության իսկական վարպետի կարգավիճակ։

Այս եռածավալ կտավի կենտրոնում պատկերված են մկանոտ տղամարդիկ, որոնք ամեն կերպ փորձում են բարձրացնել խաչն ու խաչված Հիսուսին: Սովորաբար, նկարիչները պատկերում էին արդեն կանգուն խաչն ու խաչված Հիսուսին, սակայն Ռուբենսը հնրավարություն տվեց դառնալ մահապատժի վկան՝ տեսնելով ընթացքը: Դահիճները ջանասիրաբար բարձրացնում են խաչը: Նրանց դեմքերը գրեթե անտեսանելի են, իսկ մարմնի լարված մկանները, պողպատե զրահներն ու կարմիր հագուստները միաձուլվում են իրար: Ռուբենսի կտավի Հիսուսը ոչ թե անկարող տառապյալ է, այլ իր ճակատագրի տերը, նույնիսկ, երբ խաչված է:

Կտավը այժմ գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքի Սուրբ Աստվածամոր տաճարում՝ Ռուբենսի այլ գործերի կողքին:

«Քրիստոսի այլակերպությունը», Ռաֆայել

The Transfiguration

Amazon.com: The Transfiguration 1519-20 Artwork by Raphael, 30 by 47-Inch Canvas Wall Art: Posters & Prints

Վերածննդի իտալացի նկարիչ Ռաֆայելի աշխատանքները հիացմունքի են արժանանում մարդկային էության կատարելության, ձևի հստակության, կոմպոզիցիայի պարզության և տեսողական նվաճումների համար։ Միքելանջելոյի և Լեոնարդո դա Վինչիի հետ միասին նա ձևավորում է իր ժամանակաշրջանի մեծ վարպետների ավանդական եռյակը:

Ռաֆայելն աշխատում էր չափազանց արդյունավետ և անբնական շատ։ Կյանքին հրաժեշտ տալով 37 տարեկանում՝ նա թողել է մեծ քանակությամբ աշխատանքներ. դրանցից մեկն է «Այլակերպություն» կտավը, որը նկարչի վերջին գործն է: Ռաֆայելը հեղինակել է այս գործը կարդինալ Ջուլիո Մեդիչիի՝ ապագա Կլեմենտ VII պապի պատվերով՝ Նարբոնում գտնվող տաճարի խորանի համար: Ներկայումս կտավը գտնվում է Վենետիկում:

«Մահացած Քրիստոսը գերեզմանում», Հանս Հոլբեյն Կրտսեր

The Body of the Dead Christ in the Tomb

Pin on Art

Հանս Հոլբեյն Կրտսերի այս գեղանկարը հայտնի է նրանով, որ Հիսուս Քրիստոսն այստեղ պատկերված է չափազանց ռեալիստիկ: Նկարի ստեղծման պատմությունը հայտնի չէ, սակայն, ինչպես պարզ է դառնում հեղինակի մակագրությունից, Հոլբեյն այն ավարտին է հասցրել 1521 թվականին:

«Մահացած Քրիստոսը գերեզմանում» կտավը հեղինակի ամենահամարձակ ու սարսափեցնող գործն է: Մինչ այդ, մահացած Հիսուսին պատկերում էին վեհ և հանգիստ, իսկ Հոլբեյնի կտավում նա ներկայացվում է, որպես սովորական դիակ. կապտուկներ, վերքեր, ծեծի հետքեր, կիսաբա, սառած աչքեր և ջղաձգված շրթունքներ: Այս նկարում աստվածային ոչինչ չկա, դիտողի առջև հասարակ դիակ է, միայնակ՝ իր մահվան ժամանակ:

«Քրիստոսի խաչելությունը», Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո

Crucifixion of Jesus

Распятие Христа», Бартоломе Эстебан Мурильо — описание картины

Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն «ոսկեդարի» հայտնի իսպանացի նկարիչ է՝ ծնունդով Սևիլայից: Իր գործունեության սկզբնական շրջանում Մուրիլյոն կտավին էր հանձնում կենցաղային սյուժեներ՝ պատկերելով ռեալիստիկ տեսարաններ հասարակ մարդկանց կյանքից: Արդեն նկարչի ուշ շրջանի կտավները քրիստոնեական մոտիվներով են:

Մուրիլյոյի կտավին պատկերված է խաչված Քրիստոսը, որի ոտքերի տակ լալիս են աղջիկներ: Նկարչին հաջողվել է ճշգրտորեն հաղորդել նրանց հույզերը. երևում է, թե աղջիկներն ինչ ակնածանքով, քնքշությամբ ու երախտագիտությամբ են վերաբերվում նկարի հերոսին, սակայն նրանց դեմքերին հանգստություն կա. նրանք ընդունում են Աստծո կամքն ու հասկանում են զոհաբերության անհրաժեշտությունը:

«Խաչից իջեցնելը», Ռեմբրանդ վան Ռեյն

File:Descent from the Cross (Rembrant).jpg

Հոլանդացի գեղանկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանտ վան Ռեյը բազմաժանր նկարիչ է: Նա ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը՝ առավելապես ստեղծելով աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի շնորհիվ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։

Մինչդեռ Ռուբենսը պատկերում էր այն, թե ինչպես են Քրիստոսին խաչ բարձրացնում, Ռեմբրանդը պատկերեց Հիսուսին խաչից իջեցնելու պահը: Կտավը պատկերում է կրոնական արվեստի դասական տեսարան, և ինչպես շատ նկարիչներ իրենից առաջ և հետո, Ռեմբրանդը բազմիցս անդրադարձել է այս սյուժեին: Թեև տեսարանը մարդաշատ է, հստակ երևում է յուրաքանչյուր պատկերված մարդու դեմքի հուզական արտահայտությունը: Ինքը՝ Հիսուսը պատկերված է ռեալիստիկ մոտեցմամբ. նրա մարմինը կծկված ու ոլորված է, երբ նրան իջեցնում են խաչից՝ մատնանշելով նրա անկենդանությունը:

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա