Logo

Մոուրինյո. «Հնարավոր է՝ մինչև 70 տարեկանս լրանալը կարողանամ մնալ «Ռոմայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:36 / 18.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է մարզչական կարիերայի մասին:

«Կարևորը միայն ներկան է, և ես ցանկանում եմ մնալ «Ռոմայում»։ Ինձ դուր է գալիս այստեղ։ Ես եռամյա պայմանագիր եմ կնքել։ Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում։

Կկարողանա՞մ «Ռոման» մարզել այնպես, ինչպես Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը»... Նա ավելի քան 20 տարի «Մանչեսթեր Յունայթեդում» է եղել։ Ստացվում է՝ մինչև 79 տարեկանը պետք է մնամ «Ռոմայում»։ Հնարավոր է՝ այստեղ կարողանամ մնալ նախքան 70 տարեկանս լրանալը»,- Մոուրինյոյի խոսքն է հաղորդում Forzaroma.info-ն։

59-ամյա պորտուգալացու ու հռոմեական ակումբի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Ա Սերիայում «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա