Logo

Հնարավոր են «քամբեքներ» և անսպասելի զարգացումներ․ Ամենակարևորը՝ VBET ՀԳ 1/4 եզրափակիչ պատասխան խաղերին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 03.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
10.07.2020 NOAH Ararat Armenia VBET cup final 14 - Հնարավոր են «քամբեքներ» և անսպասելի զարգացումներ․ Ամենակարևորը՝ VBET ՀԳ 1/4 եզրափակիչ պատասխան խաղերին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:44

-

-

«ՆՈԱ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»  

3 ապրիլի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-1

1/4 եզր. 1-ին խաղ. 12.03.2021 «Ուրարտու» 0-2 «Նոա»
Գոլերը՝ 0-1՝ Պետրոս Ավետիսյան 24՛, 11մ, 0-2՝ Էլիստանո Չիրո Մանգա 25՛

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Մրցակիցների գավաթային առաջին խաղում«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել Ռոբերտ Արզումանյանը՝ փոխարինելով թիմից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանին: Նորամուտն անհաջող էր, ուստի պատասխան խաղում Արզումանյանի սաներին դժվարին պայքար է սպասվում կիսաեզրափակչի ուղեգրի համար:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում առավելության էր հասել «Փյունիկի» նկատմամբ (2-1, 0-0):

160093078 3722859297767069 4320254847967919066 n 960x600 - Հնարավոր են «քամբեքներ» և անսպասելի զարգացումներ․ Ամենակարևորը՝ VBET ՀԳ 1/4 եզրափակիչ պատասխան խաղերին ընդառաջ

2․ Գործող գավաթակիր «Նոան» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է քառորդ եզրափակչից: Գավաթի մրցաշարերում «Նոան» արդեն 6 խաղ անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ ոչ-ոքին գրանցվել էր անցյալ տարվա հուլիսի 10-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած գավաթի եզրափակիչ խաղում, որում դրամատիկ պայքարում «Նոան» հաղթել էր հետխաղյա 11մ հարվածաշարում (խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը հավասար էր՝ 5-5):

3․ VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում մրցակիցների ճանապարհները երկրորդ անգամ են հատվում: Գավաթային առաջին դիմակայությունը տեղի է ունեցել նախորդ խաղարկության կիսաեզրափակչում: Անցյալ տարվա մարտի 11-ին կայացած առաջին խաղում «Նոային» հաղթանակ էր պարգևել Ալան Տատաևի խփած միակ գոլը:

Հունիսի 24-ին կայացած պատասխան խաղում էլ «Նոան» սեփական հարկի տակ առավելության էր հասել 2-1 հաշվով: «Նոայից» գոլերի հեղինակներ էին դարձել Մաքսիմ Մայրովիչն ու Դմիտրի Լավրիշչևը, «Ուրարտուից» աչքի էր ընկել Եվգենի Կոբզարը:

159912572 1177985819324214 1839975590021324105 n - Հնարավոր են «քամբեքներ» և անսպասելի զարգացումներ․ Ամենակարևորը՝ VBET ՀԳ 1/4 եզրափակիչ պատասխան խաղերին ընդառաջ

4․ Գավաթի նախորդ 7 խաղարկություններում «Ուրարտուն» մշտապես հաղթահարել է քառորդ եզրափակչի արգելքը: Իսկ 2015/16թթ. խաղարկությունում «Ուրարտուն» առայժմ վերջին անգամ ՀՀ գավաթակրի տիտղոսին է արժանացել՝ դառնալով պատվավոր մրցանակի եռակի դափնեկիր: Այդ մրցաշարում «Բանանցը» Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով պարտության էր մատնել «Միկային»:

5․ «Նոան» 4-րդ անգամ է մասնակցում գավաթի մրցաշարին: Առաջին երկու խաղարկություններում թիմին չի հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: Իսկ գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում «Նոան» նվազագույն հաշվով պարտության էր մատնել «Վանին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա