Logo

Հնդկական «The Crown». Մահաթմա Գանդիի մասին սերիալ կնկարահանվի

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:21 / 19.05.2022Կինո
Մահաթմա Գանդի

Հնդկական Applause Entertainment ընկերությունը սերիալ կնկարահանի քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի կյանքի մասին։ Սերիալի ստեղծողներն ապագա նախագիծը համեմատում են թագավորական ընտանիքի մասին պատմող «The Crown» բրիտանական հեռուստասերիալի հետ, հայտնում է Deadline-ը:

«Գանդին համաշխարհային գործիչ էր, ինչը շատ կարևոր է։ Սա մարդկության պատմությունն է։ Մենք խորապես ներգրավված ենք սցենարի և քասթինգի աշխատանքներում: Նախատեսում ենք նկարահանումները սկսել հաջորդ ամառ»,- ասել է սերիալի ստեղծող Նաիր Սամիրը։

Պատմությունը հիմնված է լինելու հնդիկ պատմաբան Ռամաչանդրա Գուհայի «Գանդին մինչև Հնդկաստանը» և «Գանդի. տարիներ, որոնք փոխեցին աշխարհը» կենսագրական գրքերի վրա։ Սերիալը ներկայացնում է Գանդիի ճանապարհորդությունը Հարավային Աֆրիկայում իր իրավական կարիերայի սկզբից մինչև Հնդկաստանի անկախության համար քաղաքական պայքարը:

Applause Entertainment-ը բանակցություններ է վարում պոտենցիալ գործընկերների հետ այն երկրներում, որտեղ ապրել է Գանդին (Հարավային Աֆրիկա և Մեծ Բրիտանիա):

Քասթինգը շարունակվում է, սակայն գլխավոր դերն արդեն ստացել է նույնանուն դերասան Պրատիկ Գանդին։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա