Logo

Ռոյ Հոջսոնը՝ «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:49 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Փորձառու Ռոյ Հոջսոնը պաշտոնապես նշանակվեց «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ:

Անգլիացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինեց Կլաուդիո Ռանյերիին: 

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Ինտերի» և մի շարք այլ ակումբների նախկին գլխավոր մարզիչը «ՈՒոթֆորդի» հետ պայմանագիր է կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Փետրվարի 5-ին Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Ուոթֆորդը» հյուր է գնալու «Բարնլիին»: Այդ օրը 74-ամյա Հոջսոնը կմտնի ԱՊԼ-ի պատմության մեջ՝ որպես ամենատարեց մարզիչ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա