Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության խմբային փուլի Դանիա – Գերմանիա հանդիպումը հետաձգվել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Սառցե պալատ» մարզահամալիրում բռնկված հրդեհի պատճառով։
Լրագրող Ջիմի Բոգարդի հաղորդմամբ՝ բռնկումը տեղի է ունեցել խաղային գոտու խոհանոցում։ Երկրպագուները և երկու թիմերի անձնակազմերը տարհանվել են մարզակառույցից, որին մոտեցել է շուրջ 15 հրշեջ մեքենա։
Դանիայի և Գերմանիայի հավաքականները 3 խաղում վաստակած 6-ական միավորով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերն են զբաղեցնում Ա ենթախմբում։ Նրանց հանդիպումը պետք է սկսվեր Երևանի ժամանակով 17։20-ին։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո