Logo

Հովհաննես Բաչկով. «Շնորհակալ եմ քեզ, իմ Հայ ազգ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:44 / 31.05.2022Բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով-գրառում

Բռնցքամարտի Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների եռակի երրորդ մրցանակակիր Հովհաննես Բաչկովը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Երևանում ավարտված եվրոպական 44-րդ ստուգատեսին։

«Այնպիսի էմոցիաներ, ինչպիսին մեր ժողովուրդը փոխանցեց թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս, չէի զգացել։ Այս հաղթանակը ամեն մեկինդ է։ Շնորհակալ եմ քեզ, իմ Հայ ազգ։ Այն պահից, երբ սպորտով մտահոգվածներն ասացին, որ երկիրը քո կարիքն ունի, ամեն ինչ թողեցի և եկա՝ երկրիս պատիվը բարձր պահելու։

Եվրոպայի առաջնության անցկացման բարձր մակարդակը ցույց տվեց կազմակերպիչների կատարած հսկայական աշխատանքը։ Եվ չեմ կարող չնշել լրագրողների և կամավորների նվիրված աշխատանքի մասին։

Շնորհավորում եմ ընկերներիս, որոնք նույնպես մեդալներ նվաճեցին։ Իմ հաջողության «տարոսը» մյուսներին»,- գրել է 29-ամյա գյումրեցին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա