Logo

Հովհաննես Բաչկովը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հիմնական շարժառիթը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:07 / 01.06.2022Բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով-ԵԱ-2022

Գյումրիում մեծ պատվով են դիմավորել Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթող Հովհաննես Բաչկովին։ 

Արդեն լրագրողների հետ զրույցում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 29-ամյա գյումրեցին ներկայացրել է իր մասնակցության վերաբերյալ ուշագրավ որոշ դրվագներ։

«Չէի ասի, որ հաղթանակը դժվարությամբ տրվեց։ Ամեն ինչն էլ հեշտ տրվեց, ուղղակի մինչև այդ կատարած աշխատանքն էր շատ դժվար։ Հաջողությունից հետո թվում է, թե ամեն ինչ շատ հեշտ է եղել։ Վնասվածք ունեի. մտածում էի, որ կխանգարի մասնակցելուն։ Պայմանավորվել էի, որ մասնակցեմ ձեռքս վիրահատելուց հետո, քանի որ կոտրվածք ունեի։

Սակայն ունեի թուրք մրցակից, որը համարվում էր այս մրցաշարի հաղթողի ֆավորիտը։ Հնարավոր էր, որ հենց նա դառնար Եվրոպայի չեմպիոն, և Թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում։ Այդ պատճառով անտեսելով վնասվածքը՝ որոշեցի մասնակցել և ասացի, որ մասնակցում եմ հենց վերոնշյալ պատճառով։ Ուղղակի ցավալին այն է, որ երբ մասնակցելուս համար հայտ ներկայացրինք, Թուրքիայի թիմն այլ բռնցքամարտիկ ներկայացրեց առաջնությանը։ Բայց էլի լավ էր»,- նշել է հայրենիքում եվրոպական երրորդ բարձրագույն տիտղոսը նվաճած Բաչկովը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա