Logo

Համբարձումյանի գոլային փոխանցումն օգնել է «Անորտոսիսին» դուրս գալ Կիպրոսի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:07 / 07.04.2022ՍՊՈՐՏ

Կիպրոսի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել ԱՊՕԷԼ-ի նկատմամբ:

Միակ գոլը 43-րդ րոպեին խփել է եգիպտացի Վարդան, որին հիանալի գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

ԱՊՕԷԼ-ը խաղն ավարտել է 7 ֆուտբոլիստով, քանի որ հանդիպման տարբեր ժամանակահատվածներում կարմիր քարտ է ստացել 4 խաղացող:

Համբարձումյանը մասնակցել է ամբողջ խաղին:

«Անորտոսիսը» մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ դուրս է եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ. առաջին խաղն ավարտվել էր ԱՊՕԷԼ-ի հաղթանակով՝ 2:1:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա