Logo

Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:43 / 12.09.2022Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը 4-10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Տալեհ Մամադովին:

Հիշեցնենք, որ Հրաչյա Պողոսյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-2 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Ռյուտո Իկեդային: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 1-1 հաշվով հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին, իսկ  քառորդ եզրափակիչում 0-4 հաշվով զիջել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբաստյան Նադին: Վերջինս հասել էր եզրափակիչ, իսկ Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել:  Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 9-1 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Արնաուտի նկատմամբ:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Ըմբշամարտի ԱԱ. Էդմոն Նազարյանը կպայքարի ոսկու համար

Ըմբշամարտի ԱԱ. Դավիթ Օվասապյանի համար պայքարն ավարտված է

Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտվեց տուշեով

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա