Logo

Հրանտ-Լեոն Ռանոսի փառահեղ նորամուտը Հայաստանի հավաքականում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:38 / 29.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Կիպրոսի հավաքականի հետ Երևանում մարտի 28-ին կայացած ընկերական խաղում նորամուտը նշած Հրանտ-Լեոն Ռանոսն աչքի ընկավ արդյունավետությամբ: 50-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվողը բացեց իր գոլերի հաշիվը Հայաստանի ազգային հավաքականում, իսկ 9 րոպե անց երկրորդ անգամ գրավեց Կոնստանտինոս Պանագիի պաշտպանած դարպասը:

Հրանտ-Լեոն Ռանոսը դարձավ Հայաստանի հավաքականի միակ ֆուտբոլիստը, որը նորամուտի խաղում դուբլ ձևակերպեց: Մինչև այդ 12 ֆուտբոլիստների էր հաջողվել նորամուտը գոլով նշել՝ մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը:

Առաջինը դա հաջողվել է Էրիկ Ասադուրյանին, որը 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում գրավել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դարպասը:

Մինչև Կիպրոսի դեմ երևանյան խաղը վերջինն Էդուարդ Սպերցյանն էր, որը գոլով էր նշել նորամուտը 2021թ. մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում: Պաշտոնական մրցումներում կայացած նորամուտի խաղում աչքի է ընկել նաև Արթուր Քարտաշյանը՝ 2018թ. նոյեմբերի 16-ին կայացած Ազգերի լիգայի խաղում գրավելով Ջիբրալթարի հավաքականի դարպասը: Մնացած 9 ֆուտբոլիստները նորամուտը գոլով են նշել ընկերական խաղում:

Հրանտ-Լեոն Ռանոսը գոլերի հաշիվը բացեց 19 տարեկան 251 օրականում՝ դառնալով Հայաստանի ազգային հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ 3-րդ ֆուտբոլիստը: 

Ավելի երիտասարդ տարիքում հավաքականում գոլ էին խփել միայն Էդգար Մանուչարյանն (18 տարեկան 136 օրական) ու Էրիկ Վարդանյանը (19 տարեկան 155 օրական): «Բավարիա-2»-ի հարձակվողը հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակից դուրս թողեց Հովհաննես Գոհարյանին, որն աչքի էր ընկել 21 տարեկան 175 օրականում:

VNews-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը գոլով նշած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Մրցավայր Հանդիպում Մրցաշար
1.Էրիկ Ասադուրյան

Բելֆաստ

05.10.96 Հս. Իռլանդիա՝ 1-1

ԱԱ

2.Արմեն Ադամյան

Աբովյան

18.08.1998 Լիբանան՝ 1-0

Ը

3.Կարեն Բարսեղյան

Աբովյան

21.11.1998 Էստոնիա՝ 2-1

Ը

4.Կարեն Սիմոնյան

Աբովյան

21.11.1998 Էստոնիա՝ 2-1

Ը

5.Անդրեյ Մովսեսյան

Կաունաս

04.06.2000 Լիտվա՝ 2-1

Ը

6.Մարկոս Պիզելի

Տիրասպոլ

28.05.2008 Մոլդովա՝ 2-2

Ը

7.Արաս Օզբիլիս

Լիմասոլ

29.02.2012 Կանադա՝ 3-1

Ը

8.Ռումյան Հովսեփյան

Ժնև

27.05.2014 ԱՄԷ՝ 4-3

Ը

9.Էրիկ Վարդանյան

Երևան

09.11.2017  Բելառուս՝  4-1

Ը

10.Իվան Յագան

Վատենս

29.05.2018 Մալթա՝  1-1

Ը

11.Արթուր Քարտաշյան

Ջիբրալթար

16.11.2018 Ջիբրալթար՝ 6-2

ԱԼ

12.Էդուարդ Սպերցյան

Երևան

31.03.2021 Ռումինիա՝ 3-2

ԱԱ

13. Հրանտ-Լեոն Ռանոս

Երևան

28.03.2023  Կիպրոս՝  2-2

Ը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա