Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը մարզվել է «Բավարիայի» գլխավոր թիմի հետ

16:30 / 10.05.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Բավարիա-2»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մարզում է անցկացրել մյունխենցիների գլխավոր թիմի կազմում: 19-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայում» առաջին անգամ է մարզվել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ։

«Այսօրվա մարզումը»,- լուսանկարին կից Ինստագրամում գրել է Ռանոսը:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայում» մարզումներ անցացրել էր նաև Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս մրցաշրջանի վերջում Հայաստանի հավաքականի նորեկը կարող է հեռանալ գերմանական ակումբից: 

Ռանոսը մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել էր Կիպրոսի թիմի դեմ Երևանում կայացած ընկերական խաղում (2-2)՝ դառնալով դուբլի հեղինակ: Նա առաջին ֆուտբոլիստն է, որը երկու գոլ է խփում Հայաստանի հավաքականում նորամուտի խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա