Logo

Հրապարակվել է «Downton Abbey»-ի թրեյլերը

Հեղինակ
tigran5
00:00 / 16.11.2021ՍՊՈՐՏ
downton netflix t - Հրապարակվել է «Downton Abbey»-ի թրեյլերը

Focus Features-ը ցուցադրել է բրիտանական Downton Abbey հանրահայտ հեռուստասերիալի հիման վրա նկարահանված երկրորդ գեղարվեստական ​​ֆիլմի ամբողջական թրեյլերը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

Շարունակության սյուժետային մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Ենթադրվում է, որ նոր ֆիլմը ցույց կտա, թե ինչ է պատահել Քրոուլիների ընտանիքի հետ այն բանից հետո, երբ նրանց ընտանեկան կալվածք այցելել են Ջորջ V թագավորը (կառավարել է 1910-ից 1936 թվականներին) և նրա կինը՝ թագուհի Մերին:

Նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցել են սերիալում նկարահանված գրեթե բոլոր դերասանները՝ Հյու Բոննևիլ (Գրենթեմի կոմս), Էլիզաբեթ ՄակԳովերն (Լեդի Գրանթեմ), Միշել Դոկերի (Լեդի Մերի), Լորա Քարմայքլ (Լեդի Էդիթ), Ջիմ Քարթեր, (Պարոն Քարսոն), Մեգգի Սմիթը (Լեդի Վիոլետ) և ուրիշներ:

Ֆիլմի ռեժիսորն է Սայմոն Քերթիսը: Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել մեծ էկրաններին 2022 թվականի մարտին:

Downton Abbey-ի ստեղծողները երկրորդ շարունակության մասին հայտարարեցին այս տարվա ապրիլին: Հետո հաղորդվեց, որ լիամետրաժ ֆիլմը կարող է ցուցադրվել կինոթատրոններում այս տարվա դեկտեմբերի 22-ին:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա