Logo

Հրապարակվել է «Fantastic Beasts: The Secrets of Dumbledore» ֆիլմի առաջին թրեյլերը

Հեղինակ
tigran5
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
Fantastic Beasts The Secrets of Dumbledore Everything We Know So Far About the 3rd Harry Potter Prequel4 - Հրապարակվել է «Fantastic Beasts: The Secrets of Dumbledore» ֆիլմի առաջին թրեյլերը

Warner Bros. -ը YouTube-ի ալիքում հրապարակել է «Fantastic Beasts: The Secrets of Dumbledore» ֆիլմի առաջին թրեյլերը:

Թրեյլերը հակիրճ ցույց է տալիս, որ պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը կախարդների իր անվախ թիմի և մեկ Մագլլի հետ պատրաստվում է պատերազմի չարագործ Գելերթ Գրինդելվալդի դեմ:

Նոր Fantastic Beasts-ում իրենց դերերին կվերադառնան Ջուդ Լոուն, Էդի Ռեդմեյնը, Դեն Ֆոգլերը, Էզրա Միլլերը, Կարմեն Էջոգոն, Քեթրին Ուոթերսթոնը և այլք:

Գրինդելվալդին այժմ ֆիլմում մարմնավորում է Մադս Միկելսենը: Նախկինում այս դերը կատարել է Ջոնի Դեփը: Բայց այն բանից հետո, երբ դատարանը ճշմարիտ ճանաչեց The Sun-ի հայտարարությունը, որ նա ծեծի է ենթարկել իր նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին, նա հեռացվեց ֆիլմից:

Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Յեյթսն է, որը նկարահանել է Հարի Փոթերի շարքի վերջին չորս ֆիլմերը և Fantastic Beasts -ի բոլոր մասերը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի ապրիլին:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա