Logo

Հրապարակվել է Marvel-ի «She-Hulk» սերիալի առաջին թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:42 / 18.05.2022Ռեժիսորներ
She-Hulk

Marvel Entertainment-ի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակվել է «She-Hulk» սերիալի առաջին ամբողջական թրեյլերը: 

Marvel Cinematic Universe-ի նոր նախագծի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է կանադացի դերասանուհի Տատյանա Մասլանին։ Սերիալում կխաղան նաև Մարկ Ռուֆալոն՝ Բրյուս Բանների և Թիմ Ռոթը՝ Էմիլ Բլոնսկի դերում: Նշվում է, որ սա բրիտանացի արտիստի առաջին մասնակցությունն է Marvel-ի ֆիլմին՝ 2008 թվականին թողարկված «The Incredible Hulk» ֆիլմից հետո։

Սերիալը փաստաբան Ջենիֆեր Ուոլթերսի՝ Բրյուս Բանների քրոջ մասին է, որն արյան փոխներարկումից հետո ձեռք է բերում կանաչ արարածի վերածվելու ունակություն։ «She-Hulk»-ի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Disney+ հոսքային ծառայության միջոցով: 

Թրեյլերը՝ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա