Logo

Հրապարակվել են «Վինի Թուխ. արյուն և մեղր» սարսափ ֆիլմի նոր կադրերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:16 / 26.05.2022Կինո
Winnie the Pooh: Blood and Honey

Վինի Թուխը կհայտնվի առաջիկա սարսափ ֆիլմում, հաղորդում է ComicBook-ը։

«Վինի Թուխ. արյուն և մեղր» (Winnie the Pooh: Blood and Honey) ֆիլմը Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդի համար կլինի իր տեսակի մեջ առաջին նախագիծը։ Սյուժեի մասին քիչ բան է հայտնի։ IMDb-ում ներկայացված են Էմբեր Դոյգ-Թորնը, Մարիա Թեյլորը և Դենիել Սքոթը:

Քանի որ Disney-ն այլևս չունի Ալան Միլնի «Վինի Թուխ» ստեղծագործությունների բացառիկ իրավունքները, ռեժիսորը կարողացել է ներկայացնել իր սեփական մոտեցումը հերոսի պատմության վերաբերյալ։

Հայտնի արջն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 1926 թվականին։ Հեղինակային իրավունքը տևել է 95 տարի, մինչև գրքերը դարձել են հանրային սեփականություն, ինչի մասին հաղորդվել է 2021 թվականի հունվարին:

Winnie the Pooh: Blood and Honey 1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա