Logo
ՍՊՈՐՏ / Լուրեր
Հեղինակ

Աննա Անտոնյան

17:41 / 20.06.2022Լուրեր
Чебурашка

Հրապարակվել է նոր «Чебурашка»-ի թիզերը

Yellow, Black and White ստուդիան, «Союзмультфильм»-ը և առցանց կինոթատրոն Start-ը հրապարակել են «Чебурашка» համատեղ նախագծի թիզերը:

Ֆիլմի թիզերում կարող եք տեսնել անիմացիոն Չեբուրաշկային։

«Чебурашка»-ի նկարահանումները սկսվել են 2021 թվականին Սոչիում և ավարտվել այս տարվա հունիսին՝ Մոսկվայի մարզում։ Նկարահանումների մի մասը տեղի է ունեցել աշխատող շոկոլադի գործարանում։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունվարի 1-ին։ Սա կլինի Չեբուրաշկայի առաջին հայտնվելը մեծ էկրանին։

Չեբուրաշկան հորինել է գրող Էդուարդ Ուսպենսկին 1966 թվականին՝ որպես «Крокодил Гена и его друзья» գրքի գլխավոր հերոսներից մեկը։ Նա լայն ճանաչում ձեռք բերեց Ռոման Կաչանովի «Крокодил Гена» մուլտֆիլմի թողարկումից հետո՝ 1969 թվականին։

 

Լրահոս