Logo

Հրապարակվել է «Obi-Wan Kenobi» սերիալի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:45 / 05.05.2022Կինո
Obi-Wan Kenobi

Հրապարակվել է Էվան ՄաքԳրեգորի մասնակցությամբ «Օբի-Վան Քենոբի» («Obi-Wan Kenobi») մինի սերիալի թրեյլերը: ՄաքԳրեգորը վերադարձել է հայտնի դերին, հայտնում է Polygon-ը: 

Գործողությունները տեղի են ունենում «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժ»-ի իրադարձություններից 10 տարի անց: Օբի-Վանն ապրում է Տատուինում և հսկում Պադմե Ամիդալայի և Էնակինի որդուն՝ Լյուկ Սքայուոքերին:

Ֆիլմում նկարահանվել է նաև Հայդեն Քրիստենսենը, որը մարմնավորել է Էնակինին՝ Ջորջ Լուկասի եռերգության երկրորդ և երրորդ մասերում։ Սերիալի նրա կերպարն Ուժի մութ կողմում է այս անգամ:

Սերիալի պրեմիերան տեղի կունենա մայիսի 27-ին` Disney+ հոսքային ծառայությամբ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա