Logo
ՍՊՈՐՏ / Ռեժիսորներ
Հեղինակ

Դինա Սամվելյան

12:25 / 10.06.2022Ռեժիսորներ
Stranger Things 4

Հրապարակվել է «Stranger Things»-ի 4-րդ սեզոնի վերջին դրվագների թրեյլերը

Netflix-ը հրապարակել է «Stranger Things» («Տարօրինակ դեպքեր») սերիալի չորրորդ եթերաշրջանի վերջին դրվագների թրեյլերը։

8-րդ դրվագը կտևի 1 ժամ 25 րոպե, իսկ 9-րդ վերջնականը՝ 2 ժամ 30 րոպե։

2022 թվականի մայիսի 27-ին Netflix-ում տեղի ունեցավ «Stranger Things»-ի չորրորդ սեզոնի պրեմիերան, որը բաժանվեց երկու մասի և դարձավ ավելի երկար, քան շոուի նախորդ սեզոնները։ 1980-ականների ամերիկացի դպրոցականների մասին առեղծվածային նախագծի շարունակության թողարկումը գլխավորեց սթրիմինգային ծառայության վարկանիշը։

Այս սեզոնում հերոսները ցրված են աշխարհով մեկ և պետք է պայքարեն նոր չարիքի դեմ։ Գործողությունները տեղի կունենան Hawkins առևտրի կենտրոնում մարտից վեց ամիս անց:

Նախկինում սերիալի ստեղծողները՝ Դաֆեր եղբայրները, պնդում էին, որ վերջին դրվագներում յուրաքանչյուր հերոսի կյանքը թելից կախված կլինի, և թիզերը հաստատում է նրանց խոսքերը։ Երկրպագուները շարունակում են վախենալ, որ գլխավոր հերոսներից մեկը կմահանա 4-րդ եթերաշրջանում, ինչպես ակնարկել է Նոա Շնապը, որը մարմնավորում է Ուիլին։

 

 

Լրահոս