Logo

Հրեական իմաստությունն ասում է…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
հրեական - Հրեական իմաստությունն ասում է...
  • Լավ է ծիծաղից մեռնել, քան վախից:

 

  • Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:

 

  • Աստված մարդուն երկու ականջ է տվել՝ մեկ բերան, որ նա շատ լսի ու քիչ խոսի:

 

  • Աստված միաժամանակ չի կարող ամենուր լինել, այդ պատճառով էլ ստեղծել է մայրերին:

 

  • Ադամն առաջին երջանիկն էր, որովհետև զոնքաչ չուներ:

 

  • Աստված պաշտպանում է աղքատներին, առնվազն՝ թանկարժեք մեղքերից:

 

  • Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, երեխաները ծնողներին՝ լռել:

 

  • Խուլը լսել է, համրի պատմածն այն մասին, որ կույրը տեսել է կաղի վազքելը:

 

  • Շատ փող ունենալն այդքան էլ լավ չէ, բայց չունենալուց հաստատ լավ է:

 

  • Ծերանալով մարդ ավեի վատ է տեսնում, բայց՝ ավելի շատ:

 

  • Դեռ չի ծնվել այն ձին, որով կհասնեիր ջահելությանդ հետևից:

 

  • Շատ քաղցր մի եղիր, հակառակ դեպքում քեզ կուտեն:

 

  • Երկու չարիքից հոռետեսը ընտրում է երկուն էլ:

 

  • Գինի մտավ՝ գաղտնիք դուրս եկավ:

 

  • Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:

 

  • Թող որ Աստված պահպանի քեզ վատ կանանցից, դե իսկ լավերից՝ ինքդ փրկվիր:

 

  • Միգուցե ձվերը հավերից ավելի խելոք են, բայց դրանք այնքան շուտ են հոտում:

 

  • Տեր Աստված, օգնիր ինձ ոտքի կանգնել՝ ընկնելն ինքս էլ կարող եմ:

 

  • Հյուրը և ձուկը մեկ նմանություն ունեն, երեք օր հետո սկսում են նեխել:

 

  • Եթե արդեն կորուստն ակնհայտ է, իմաստ չունի զայրանալ, ելք գտիր:

 

  • Բոլորը նեղվում են գումարի բացակայությունից, բայց ուղեղի պակասից՝ ոչ ոք:

 

  • Վախեցիր առջևից գնացող այծից, հետևից եկող ձիուց և հիմարից՝ բոլոր կողմերից:

 

  • Սերն ինչքան էլ քաղցր լինի, նրանից օշարակ չես եփի:

 

  • Եթե չես ուզում, որ վզիդ նստեն, շատ մի կռացիր:

 

  • Ով երեխաներ չունի, միշտ էլ ամենալավ դաստիարակն է:

 

  • Պլանավորիր կյանքդ, հակառակ դեպքում մեկ ուրիշը քո փոխարեն կպլանավորի:

 

  • Նա, ով հարուստ է, ձգտել է ավելիին, եթե դու աղքատ ես, ուրեմն հարմարվել ես այդ մտքին:

 

  • Հեռվից բոլոր մարդիկ էլ լավն են երևում:

 

  • Փորձառութունն այն բառն է, որով մարդիկ կոչում են իրենց սխալները:

 

  • Երբ զառամյալ կույսն ամուսնանում է, նա անմիջապես վեր է ածվում երիտասարդ կնոջ:

 

  • Փող ունենալն այնքան լավ չէ, որքան վատ է չունենալը:

 

  • Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք քիչ խոսեին:

 

  • Վատ կինն անձրևից վատ է: Անձրևը դեպի տուն է քշում, իսկ վատ կինը տնից դուրս է հանում:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա