Logo

«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 11.05.2021ՍՊՈՐՏ
henrikh mkhitaryan as roma 1606147144 51875 scaled - «Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

2016-ին Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր «Յուվենտուսը»: Հայաստանի ընտրանու ավագը որոշեց գնալ երազանքի հետևից ու տեղափոխվեց Անգլիա: «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը սպասում էին Հենրիխի փայլուն պերֆոմանսին, սակայն փոխարենը հենց սկզբից ականատես եղանք Հենո-Ժոզե Մոուրինյո չպատճառաբանված ու բազմասերիանոց կոնֆլիկտի, որն այդպես էլ չհարթվեց: Ժամանակի ընթացքում Մխիթարյանն ապացուցեց, որ «յուրահատուկն» իր հարցում սխալվել էր, սակայն դա արդեն նշանակություն չուներ. Հենոն թանկարժեք ժամանակ կորցրեց Մոուրի հետ առճակատման ու «Արսենալ» անհաջող գործուղման ընթացքում: 

Հիմա Մխիթարյանի ու Մոուրինյոյի ճանապարհները նորից խաչվել են: Համենայն դեպս մոտակա ժամանակահատվածում, երբ Ֆոնսեկան հեռանա, ֆուտբոլիստները գնան արձակուրդ կամ Եվրո, մարզումները սկսվելու են: Մոուրն ու Հենոն նորից հանդիպելու են:

Եվ առաջանում է տրամաբանական հարց. ի՞նչ պետք է անի մեր ֆուտբոլիստը՝ մնա՞, թե՞ հեռանա «Ռոմայից»: Ընտրությունն, իսկապես բարդ է, բայց, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, Մխիթարյանը կարող է և պետք է մնա «Ռոմայում»: Հասկանանք՝ ինչու՞: Այս հոդվածով հակադարձում եմ իմ գործընկեր Իշխան Մելքոնյանի հոդվածին: 

Նոր մարտահրավեր

Մխիթարյանն ու Սմոլինգն իմացան Մոուրինյոյի ժամանման մասին. զավեշտալի արձագանքներ տեսանյութ scaled 1 960x677 - «Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Միայն ալարկոտը հիմա չի խոսում Մխիթարյանի ու Մոուրինյոյի կոնֆլիկտի մասին: Վեճի իրական պատճառների մասին քչերը գիտեն: Նման դեպքերում մանրամասները, սովորաբար, նեղ շրջանակից դուրս չեն գալիս: Իրենց հարցազրույցներում Մխիթարյանն ու Ժոզեն միմյանց հասցեին ոչ այնքան հաճելի բաներ են ասել, ինչը հիմա հարթելը թվում է բարդ: Սակայն սա իդեալական հնարավորություն է երկուսի համար էլ ցույց տալու իրենց պրոֆեսիոնալիզմը: 

Այն, որ երկուսն էլ վերին աստիճանի պրոֆեսիոնալ են, կասկածից վեր է: Այն, որ նրանք ունեն սկզբունքներ՝ նույնպես: Բայց նրանք շատ բաներ ունեն ապացուցելու, ինչպես ամեն մեկն առանձին-առանձին, այնպես էլ՝ միասին: Այս վերամիավորումը թույլ կտա նրանց մի կողմ նետել նախկին հեյթերը ու նոր ապագա կերտել «Ռոմայի» համար: Այն, որ երկխոսություն լինելու է, որևէ մեկը չի կասկածում: Իսկ թե ինչ են քննարկելու կողմերը, գիտեն միայն իրենք: 

0 GettyImages 630546700 960x720 - «Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Ռոմայում», և նման ֆուտբոլիստից հրաժարվելը, մեղմ ասած, խելագարություն կլինի: Մոուրինյոն հաստատ չի եկել թիմ, որը ոչնչի համար չի պայքարելու. նրա ոճի մեջ չէ: Այլ հարց է, որ նա ինչ-ոչ բանի համար պայքարող թիմը դարձնում է փոշի, բայց լինում է նաև հակառակ էֆֆեկտը: Իսկ ինչ-որ տիտղոսի հավակնելու համար, պետք է պահել նրանց, ովքեր ունակ են հարց լուծել: Հենոն «Ռոմայում» հարց լուծող է: Իսկ Մոուրինյոն նման խաղացողներից չի հրաժարվում: 

Հարմարվելու խնդիր

1317138103 960x680 - «Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Հենոն հրաշալի տեղավորվել է «Ռոմայում»: Հայաստանի ընտրանու ավագը նորամուտի խաղում գոլ խփեց ու ամիջապես գրավեց երկրպագուների սերը և հարգանքը: Առաջին մրցաշրջանը լավագույնը չստացվեց, բայց Հենոն ցույց տվեց իր բարձր կարգը: 20/21 մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը նոր մակարդակի բարձրացրեց իր խաղը ու սկսեց միայնակ տանել «Ռոմային» դեպի բաղձալի թվացյալ մեդալներ, սակայն մրցաշրջանի երկրոդ հատվածում ինչ-որ մեկը (հավանաբար, Ֆոնսեկան) վարդակից անջատեց «Ռոման», ու գայլերը 2-րդ 3-րդ տեղից գահավիժեցին սարսափելի 7-րդ հորիզոնական ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր այլևս նվաճել չեն կարողանա:

Չնայած այս հագնամանքին, Հենոն Հռոմում մնալու լուրջ պատճառ ունի՝ ի դեմս թիմակիցների, որոնց հետ նա հասցրել է «քիմիա ստեղծել»: Գաղտնիք չէ, որ Մխիթարյանը ոչ միշտ է հեշտ հարմարվում որևէ թիմի, բայց այս անգամ ամեն ինչ ստացվեց շատ արագ և «Յուրային» դառնալու պրոցեսը կարճ տևեց: Ի՞նչ իմաստ կա փոխելու թիմը, եթե այնտեղ արդեն հարմարվել ես: Այո, հասկանալի է՝ ցանկացած ֆուտբոլիստի նպատակը Չեմպիոնների լիգային մասնակցելն է: Մխիթարյանը բացառություն չէ, բայց գուցե ավելի արժեքավոր կլինի մնալ ու «Ռոմային» հասցնել ամենաբարձր կետին:

Մեր ընտրանին

Տարիքի հարց

romanews roma dzeko mkhitaryan esultanza benevento 1 scaled 1 960x640 - «Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Հենրիխ Մխիթարյանն արդեն 32 տարեկան է: Այո, Եվրոպայում թոփ մակարդակի վրա խաղալու ժամանակը գնալով քչանում է: Իհարկե, յուրաքանչյուրս կցանկանանք Մխիթարյանին տեսնել միայն թոփ լիգաների թոփ ակումբներում, բայց ժամանակը միշտ ի վնաս է աշխատում ֆուտբոլիստներին: Հենոն բացառություն չէ: 32 տարեկանում առաջնություն կամ թիմ փոխելն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում: Առանց այն էլ ռիսկ էր 30-ում ակումբ կամ, առավել ևս, առաջնություն փոխելը: Բայց Հենոն գնաց այդ քայլին, ու ռիսկը արդարացվեց:

Ամեն անգամ, բայց, ռիսկը կարող է և չարդարացվել: Հեռանալու տարբերակ Մխիթարյանն ունի, բայց 32-33 տարեկանում նա դժվար հասցնի ընտելանալ նոր թիմին, նոր թիմակիցներին: Նույնիսկ եթե նա կարիերան շարունակի իտալական այլ թոփ ակումբում, ամենևին էլ հեշտ չի լինելու: Մխիթարյանը վաղուց չի համարվում երիտասարդ ֆուտբոլիստ: 33 տարեկան կիսապաշտպանը պետք է լինի հիմնական կազմի ցեմենտ-բետոնային ֆուտբոլիստ: Իտալական թոփերում Հենոն սկզբում պետք է ապացուցի իր իրավունքը առաջին 11-ի մեջ լինելու համար: Մինչդեռ հիմա Եվրոպայում ֆուտբոլը վայելելու ժամանակն է:

Էլ չենք խոսում քաղաքին ու քաղաքային կյանքին հարմարվելու մասին: Մխիթարյանը սիրահարված է Իտալիային ու մասնավորապես՝ Հռոմին: Ավելորդ չէ նշել Հենոյի ընտանիքի գործոնը. երեխա մեծացնելու համար Իտալիայում առավել քան հարմար է հենց մայրաքաղաքը: Որպես ալտերնատիվ տարբերակ՝ կարելի է դիտարկել նաև Միլանը, բայց ոչ երբեք Թուրինը: Հռոմի գույները, կոլորիտը, հռոմեացիների խառնվածքը կստիպի Հենոյին մնալ հավերժ քաղաքում: Մանավանդ, որ շատ անելիք կա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա