Logo

Հուշամրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:29 / 10.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին:

Առայժմ առանց միավորի կորստի են ելույթ ունենում Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը, որոնք 4-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: Սարգսյանը հաղթեց Դավիթ Շահինյանին, Հայրապետյանն էլ պարտության մատնեց Արսեն Դավթյանին:

Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ամին Տաբատաբաեին, Զավեն Անդրիասյանը, Անդրեյ Դերբենյովն ու Մանուել Պետրոսյանը:

Հուշամրցաշարի կին մասնակիցներից լավագույն արդյունքն ունեն Մարիամ Մկրտչյանն ու իրանցի Վեսալ Համեդին:

Վաղը կայանալիք 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի առաջատարների՝ Շանթ Սարգսյանի և Հովիկ Հայրապետյանի մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա