Logo

Հայաստանի հաշվին 5 մեդալ գրանցվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:16 / 16.06.2022Ըմբշամարտ
հայ մարզիկներ-2022

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ նվաճեցին հունահռոմեական ոճի պատանի հայ ըմբիշները Ռումինիայում ավարտված մինչև 17 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում։

Մրցակցային վերջին օրը մրցանակային տեղեր գրավեցին Սամվել Խաչատրյանը (45 կգ քաշային կարգ), Ալեքս Մարգարյանը (51 կգ) և Գասպար Տերտերյանը (60 կգ), որոնք երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեցին համապատասխանաբար գերմանացիներ Ալբերտ Հարի Լոուրենցին և Լուկաս Բենզինգին ու ֆինն Օլիվեր Ալեքսանդր Բերնհարդ Պադային։

Ավելի վաղ Հայկ Լյուդվիգյանը երկրորդ տեղն էր գրավել 55 կգ քաշային կարգում։ Իսկ Վահե Հովհաննիսյանը երրորդն էր դարձել 65 կգ քաշայինների պայքարում։

Մեր երկիրը ներկայացված էր բոլոր 10 քաշային կարգերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա