Logo

Հայ ըմբիշները հաջող են մասնակցել Իրանի միջազգային մրցաշարին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:33 / 10.05.2022Ըմբշամարտ
հայ ըմբիշներ- 6 մեդալ

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Թեհրանում անցկացված միջազգային պատանեկան մրցաշարում։

Ստուգատեսի հաղթող են դարձել Ալեքս Մարգարյանը (51 կգ քաշային կարգ) և Հայկ Լյուդվիգյանը (55 կգ)՝ հայտնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան:

Արծաթե մեդալի են արժանացել Սամվել Խաչատրյանը (45 կգ), Արթուր Բուրսալյանը (55 կգ) և Պետրոս Արշակյանը (60 կգ): Իսկ 80 կգ քաշային Արման Մովսիսյանը բավարարվել է բրոնզե պարգևով։

Մրցաշարին մարզիչներ Ազատ Ամոյանի ու Հարություն Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացած Հայաստանի թիմն ընդհանուր հաշվարկում երկրորդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա