Logo

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի անունը կհայտարարվի հունվարի 31-ին

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:14 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Lehastani glxavor marzich

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհրապարակվի այս ամսվա վերջին օրը՝ տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ը։

Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Ցեզարիյ Կուլեշան հայտարարել է, որ ազգային ընտրանու նոր գլխավոր մարզչի հետ պայմանագիրը կնքվելու է հունվարի 31-ին։ Նա ընդգծել է, որ բոլոր թեկնածուները պահպանում են այդ պաշտոնին նշանակվելու հնարավորությունը։

Կուլեշան նշել է նաև, որ երկրի ֆուտբոլային միության ղեկավարությունը հավատարիմ է մնում ընտրած ծրագրին և շարժվում է ճիշտ ուղղությամբ։

Մարտի 24-ին Լեհաստանի ազգային թիմը 2022 թվականի աշխարհի առաջնության անցումային մրցաշարի կիսաեզրափակչում մրցելու է Ռուսաստանի հավաքականի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա