Logo

Երևանում անցկացվել է թիավարության միջազգային մրցաշար

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:41 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Թիավարության մրցաշար

Տևական ընդմիջումից հետո Երևանում անցկացվել է բայդարկաներով և կանոեներով թիավարության «Լիոնի գավաթ» միջազգային մրցաշարը՝ տեղեկացնում է Կանոեներով և ակադեմիական թիավարության մարզադպրոցի պաշտոնական էջը:

Մեկնարկ են դուրս եկել Երևանի, Հրազդանի, Սևանի, ինչպես նաև Վրաստանի Մցխեթա, Ռուսթավի և Բաթում քաղաքների թիավարները:

Մարզիկները ցույց են տվել բավական լավ, հուսադրող արդյունքներ, ինչը վկայում է, որ Հայաստանում կան այս մարզաձևում մասնագիտացող հեռանկարային մարզիկներ, որոնք հետագայում կարող են լավ ելույթ ունենալ միջազգային ասպարեզում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա