Logo

Հուշամրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:00 / 22.06.2022Շախմատ
null

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքեց Ալեքսանդր Դոնչենկոյի հետ ու միավորների քանակը հասցրեց 2-ի:

Հայկին միավորներով հավասարվեց Հանս Նիմանը, որը հաղթեց Մամիկոն Ղարիբյանին, ու նրա հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

1,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Շանթ Սարգսյանը, Ամին Տաբատաբաեին, Մանուել Պետրոսյանը, Դայ Վան Նգուենը, Սարին Նիհալն ու Ալեքսանդր Դոնչենկոն:

Տուրի մյուս 3 պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Սարին Նիհալն ու Շանթ Սարգսյանը, Դայ Վան Նգուենն ու Մանուել Պետրոսյանը, Ամին Տաբատաբաեին ու Սամվել Տեր-Սահակյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա