Logo

Հուշամրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:08 / 26.06.2022Շախմատ
null

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 7-րդ տուրում միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքեց Մանուել Պետրոսյանի հետ ու վաստակեց 4,5 միավոր:

Ամին Տաբատաբաեին, հաղթելով Մամիկոն Ղարիբյանին, միավորներով հավասարվեց Հայկ Մարտիրոսյանին ու նրա հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

4-ական միավորով առաջատարներին հետապնդում են Շանթ Սարգսյանը և Ալեքսանդր Դոնչենկոն: Սարգսյանը հաշտություն կնքեց Սամվել Տեր-Սահակյանի հետ, իսկ Դոնչենկոն հաղթեց Հանս Նիմանին: Սարին Նիհալն ու Դայ Վան Նգուենը հաշտություն կնքեցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա