Logo

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչն անդրադարձել է Սարգիս Ադամյանի՝ «Բավարիայի» դեմ ցուցադրած խաղին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.10.2019Հայկական ֆուտբոլ
գլխավոր մարզիչն անդրադարձել է Սարգիս Ադամյանի՝ «Բավարիայի» դեմ ցուցադրած խաղին - «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչն անդրադարձել է Սարգիս Ադամյանի՝ «Բավարիայի» դեմ ցուցադրած խաղին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:28

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլը հաղթանակ է պարգևել իր թիմին «Բավարիայի» դեմ արտագնա հանդիպմանը:

Խաղից հետո «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը խոսել է Սարգիս Ադամյանի մասին. «Ադամյանին որոշակի ժամանակ էր հարկավոր, իսկ այսօր նա արժանացել էր մեկնարկային կազմում տեղ գտնելուն: Նա զգում է իր թիմակիցների վստահությունը, ու իհարկե երազանք է, որ նա շարունակի այնպես, ինչպես այսօր արեց»:

Նշենք, որ այս հաղթանակով «Հոֆենհայմը» տոնեց իր առաջին արտագնա հաղթանակը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Թիմի համար այս հաղթանակը նաև առաջինն էր մյունխենյան ակումբի նկատմամբ արտագնա խաղերում:

Ավելի վաղ հաղորդել ենք, որ Ադամյանը SofaScore-ի վարկածով ամենաբարձր գնահատականին է արժանացել իր թիմի ֆուտբոլիստների շրջանում, իսկ ահա WhoScored-ի վարկածով հայ հարձակվողը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա