Logo

«Հոֆենհայմի» հումորային արձագանքը գավաթի խաղարկությունում «Բավարիայի» հետ հանդիպելու փաստին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.11.2019Հայկական ֆուտբոլ
adamyan 1200x675 - «Հոֆենհայմի» հումորային արձագանքը գավաթի խաղարկությունում «Բավարիայի» հետ հանդիպելու փաստին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:27

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հոֆենհայմը» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում մրցելու է «Բավարիայի» հետ:

«Հոֆենհայմի» ֆեյսբուքյան էջը հումորային արձագանք է տվել վիճակահանության արդյունքներին․ «Հե՛յ, Սարգի՛ս, Դուք արդեն լսե՞լ եք այդ մասին: Մենք 1/8 եզրափակիչում հանդիպելու ենք «Բավարիայի» հետ»:

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» «Բավարիայի» հետ Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում մրցել էր հոկտեմբերի 5-ին և «Ալյանս Արենայում» հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ:

«Հոֆենհայմը» Բունդեսլիգայում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, Ադամյանը մտավ փոխարինման (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա