Logo

«Հոֆենհայմի» պաշտպան․ «Սարգիսը 2 հիասքանչ գոլ խփեց»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.10.2019ՍՊՈՐՏ
adamyan 1200x675 - «Հոֆենհայմի» պաշտպան․ «Սարգիսը 2 հիասքանչ գոլ խփեց»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:27

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հոֆենհայմը» Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ է տոնել երկրի չեմպիոն «Բավարիայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ:

«Հոֆենհայմի» ֆուտբոլիստներից մի քանիսը հայտնել են մրցավեճից իրենց տպավորությունների մասին:

Ռոբերտ Սկով․ «Շատ ուրախ ենք, որ օգնեցինք «Հոֆենհայմին» պատմության մեջ առաջին անգամ հաղթելու Մյունխենում: Ստիպված էինք քրտնաջան աշխատել այս ամենին հասնելու համար: Գիտեինք, որ պետք է փնտրեինք մեր հնարավորությունները և չպետք է հապաղեինք: Մարզիչը խաղից առաջ հենց դրա մասին էր մեզ ասել: Սարգիսը 2 հիասքանչ գոլ խփեց: Սա շատ յուրահատուկ հաղթանակ է մեզ համար»:

Սեբաստիան Ռուդի․ «Մյունխեն ժամանող ցանկացած թիմ էլ գիտի, որ հեշտ չի լինելու: Ցանկացածը փորձում է ինչ-որ բան վաստակել այստեղից, և մենք այսօր արեցինք դա: Այժմ 3 միավոր ունենք մեր ակտիվում: Նրանց հետ շատ մարտական պայքար մղեցինք: 4 հնարավորություն ունեցանք և խփեցինք 2 գոլ, մինչդեռ նախորդ հանդիպումներում շատ շանսեր էինք բաց թողնում: Սա շատ կարևոր էր մեզ համար: Այսօր պատժեցինք «Բավարիային», որի սխալներից մենք օգտվեցինք խաղի որոշակի հատվածներում, ու դրա համար էլ արժանի էինք այսօրվա հաղթանակին»:

Բենջամին Հյուբներ․ «Կարծում եմ՝ նույն ձև խաղացինք, ինչպես մեր նախորդ մրցավեճերից մի քանիսում: Այսօր պարգևատրվեցինք ցուցադրած խիզախության համար: Շատ հպարտ եմ տղաներով, ովքեր մեծ ցանկություն և վճռականություն ցուցաբերեցին: Իհարկե, «Բավարիային» հաղթելն առանձնահատուկ իրադարձություն է: Խենթ խաղ է ստացվում, երբ մրցում ես այսպիսի մրցակցի հետ»:

Ադամյան. «Մարզիչն ինձ հնարավորութուն տվեց, ու ես փորձեցի օգտագործել այն»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա