Logo

«Հոֆենհայմը» «կռվեց» մինչև վերջ, բայց, միևնույնն է, ճանապարհը զիջեց «Բավարիային» (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.02.2020ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Գերմանիա, Գերմանիայի գավաթ, 1/8 - Եզրափակիչ

05 Փետրվար 2020 - 23:45

4

Բավարիա Մյունխեն

3

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ

1 - 0 - 12`

2 - 0 - 20`

3 - 0 - 36`

3 - 1 - 7`

4 - 1 - 80`

4 - 2 - 82`

4 - 3 - 91`

Գոլերը՝ 0-1՝ Բոատենգ 8՛ ինքնագոլ, 1-1՝ Հյուբներ 13՛ ինքնագոլ, 2-1՝ Մյուլեր 20՛, 3-1, 4-1՝ Լևանդովսկի 36՛, 80՛, 4-2, 4-3՝ Դաբուր 82՛, 90+2՛

«Բավարիան» այս հաղթանակի շնորհիվ ձեռք է բերել գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը բացակայել է «Հոֆենհայմի» հայտացուցակից: Նա, փոխարինման մտնելով Բունդեսլիգայի նախորդ՝ 20-րդ տուրի շրջանակում «Բայերի» դեմ կայացած հանդիպման 60-րդ րոպեին, վնասվածք էր ստացել և փոխարինվել հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ:

1/8 եզրափակիչ փուլում այսօր կայացել են նաև հետևյալ մրցավեճերը՝ «Բայեր» 2-1 «Շտուտգարտ», «Վերլ» 0-1 «Ունիոն Բեռլին», «Սարբրյուկեն» 0-0 «Կարլսռուե» (հիմն․ և լր․ ժ․՝ 0-0, 11-մետր․՝ 5-3):

Քառորդ եզրափակիչում հանդես գալու հնարավորություն ավելի վաղ ստացել էին նաև «Շալկեն», Բրեմենի «Վերդերը», Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» և Դյուսելդորֆի «Ֆորտունան»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա